f

Անկախ

ԱԱԾ-ն մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքեր է բացահայտել


ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչ Խ.Թ-ն համաքաղաքացի Հ.Մ-ին պատվիրել է որոշակի գումարի դիմաց ավտոմեքենայով մեկնել հայ-իրանական սահման, իր ծանոթ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ստանալ Իրանից մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները, դրանք փոխադրել Հրազդան քաղաք և հանձնել իրեն: Այս մասին Անկախը տեղեկանում է ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Նշված անձնավորությունը մեկնել է Սյունիքի մարզի Ագարակ բնակավայր՝ հեռախոսային խոսակցությունների միջոցով թմրամիջոցի փոխանցման վերաբերյալ անհրաժեշտ պայմանավորվածություններ ձեռք բերելով հայ-իրանական սահմանի հարևանությամբ՝ իրանական կողմում բնակվող հանցակցի հետ: 2021 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 7:00-ի սահմաններում, պետական սահմանին հարող տարածքում ստանալով իրանական կողմից տվյալ պահին մաքսանենգությամբ ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 743 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցներով փաթեթը՝ օժանդակող անձնավորությունը պատվիրատու Խ. Թ-ին հանձնելու նպատակով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ Եղեգնաձոր քաղաքում բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ինչի արդյունքում նշված ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել ու վերցվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցները:

Մեկ այլ դեպքում, ՀՀ քաղաքացի Ա. Ա-ն, գտնվելով Իսպանիայի Թագավորությունում, շահույթ ստանալու համար ՀՀ-ում վաճառելու, ինչպես նաև այլ անձանց փոխանցելու եղանակով իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 57 գրամ «Կոկաին» տեսակի թմրամիջոց, որը 2021 թվականի հունիսի 22-ին մաքսանենգությամբ տեղափոխել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանով՝ քողարկված ձևով պահելով իր մոտ և Բարսելոնա-Վարշավա-Երևան ավիաչվերթով բերելով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որտեղ ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի ու ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսային հսկողության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և վերցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցը:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործերով հիշյալ երեք անձինք ձերբակալվել են, իսկ հետագայում նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ դեպքերի բոլոր հանգամանքները, ինչպես նաև մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք թմրամիջոցների ապօրինի ներմուծման սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

ՀՀ ԱԱԾ թմրամիջոցների ապօրինի շրջանառություն

Եթե այսօր հրապարակում առաջ քաշվի իշխանափոխության պահանջ, դա ուղիղ քաղաքականություն է. Թունյան
Քաղաքական որոշ շրջանակներ անցել են իրենց ավանդական ձեռագրին. Վարչապետի խոսնակը՝ իր անունով կեղծ տելեգրամյան ալիքի մասին
14 ժամով ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում
«Շնորհավոր Մայիսի 9». Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը
44-օրյայի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը
Լիբանանում անցկացվեց «Ո՛չ հողային զիջումներով» խորագրով հավաք
Պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա, գիշերը նույնքան կնվազի. եղանակի տեսություն
Բայդեն. ԱՄՆ-ն կդադարեցնի զենքի վաճառքը, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ
Վերստին կհաղթենք, եթե ամենից առաջ սիրենք մեր հայրենիքը, հավատանք մեր ուժերին, հուսանք, որ չարի դեմ մեր արդար պայքարում Աստված մեզ հետ է, մեզ՝ ապավեն. Սերժ Սարգսյան
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. Hetq.am
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Սամվել Շահրամանյանն այցելել է Եռաբլուր պանթեոն. Նրան ուղեկցել են Արցախի պաշտոնյաներ, պատգամավորներ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակարգ ռեժիմով
Նիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205․ «Ժողովուրդ»
ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»
Եկեղեցուն տարիներով բոյկոտող վարչապետը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»
Մեր իշխանությունները հրահրողներն էլ են, պատասխանատուն էլ են, պայմանավորվողն են. Բագրատ Սրբազանը` պատերազմի մասին
«Հրապարակ». Ասել են՝ «կայֆավատ լինել պետք չի»
Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան
«Հրապարակ». Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում
Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Ավելին
Ավելին