ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի դեմ կարելի է պատվաստվել ցանկացած հակամարմինների մակարդակի դեպքում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով` մարդու մոտ հակամարմինների առկայության դեպքում պատվաստանյութի վնասի մասին համոզմունք կա:
«Դա բացարձակապես ճիշտ չէ: Չնայած հակամարմինների տիտրերի մակարդակին, հնարավոր է անվտանգ պատվաստումներ կատարել», - ասել է Վույնովիչը:
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր հետազոտող Սումյա Սվամինաթանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հնդկական տարբերակը`«դելտան», երկու անգամ ավելի վարակիչ է, քան Ուհանում հայտնաբերված սկզբնական շտամը:
Հաշվի առնելով դրա տարածման արագությունը՝ Սվամինաթանը նշել է, որ դելտա տարբերակը կարող է դառնալ աշխարհում կորոնավիրուսի գերակշռող շտամը: