Ադրբեջանցի զինծառայողները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը։
«Ադրբեջանական ուժերը Գեղարքունիքում մահվան սպառնալիքներ են հնչեցրել տեղում իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողների հասցեին։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ այս անընդունելի արարքը»,–ասվում է գրառման մեջ։