f

Անկախ

Կհետաձգվի՞ ուսումնական տարվա ավարտը. Մեկնաբանում է Արայիկ Հարությունյանը


Դա կախված կլինի հեռավար ուսուցման այն ծավալից, թե մեր հարգելի ուսուցիչները կիրականացնեն: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է հետաձգվեն ուսումնական տարվա ավարտը եւ ավարտական քննությունները:

«Եթե մենք տեսնենք, որ հեռավար ուսուցման ծավալը ամբողջական է, կամ մեծ ծավալներ է կրում, մենք կարող ենք ըստ դրա եզրակացություններ անել, թե արդյոք լրացուցիչ դասերի եւ ուսումնական տարվա երկարաձգման կարիք կունենանք, թե ոչ:

Պետք է այնպես անենք, որ եթե նույնիսկ հետաձգումներ լինեն, դրանք քիչ լինեն»:

Հարցին, թե ինչպես է լուծվելու ամառային զորակոչին բանակ գնացող ավարտական դասարանի աշակերտների հարցը, արդյոք հնարավորություն տրվելու է ընդունելության քննություններին մասնակցել, նոր մեկնել ծառայության, նախարարը պատասխանեց. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ զորահավաքային գործընթացները չվտանգենք, սերտորեն պետք է համագործակցենք ՊՆ-ի հետ՝ հատկապես ավարտական դասարաններում գործընթացները պատշաճ կերպով իրականացնելու եւ զորահավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար»:

Իր հերթին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց. «Սա միջգերատեսչական տիրույթում գտնվող հարց է, պետք է սերտ քննարկումներ ունենալ այլ նախարարությունների, այդ թվում ՊՆ-ի հետ: Ավարտական դասարանների ծանրաբեռնվածությունը, հատկապես երկրորդ կիսամյակում ամենաթեթեւն է, եւ այս տեսանկյունից մենք ավելի բարենպաստ իրավիճակում եւ ունենք ավելի մեծ հնարավորություն խտացնելու ուսումնական ծավալը»:

Արայիկ Հարությունյան ՀՀ ԿԳՄՍ

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին