f

Անկախ

«Փաստ»․ Նշանակովի պետական պաշտոնյաները՝ մարզպետները, ճնշում են գործադրում ընտրողներից մանդատ ստացած համայնքապետների նկատմամբ


«Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Լոռու մարզպետը մի քանի հոգու հետ Օձուն համայնքի ղեկավարի նկատմամբ մարզպետարանում բռնաճնշումներ է իրականացրել, ընդհուպ տեղի է ունեցել քաշքշուկ ու ձեռնամարտ, իսկ պատճառը եղել է այն, որ նա սատարել է ընդդիմադիր դաշինքներից մեկին։ Թեման միանգամից դարձավ լայն քննարկման ու քննադատության առարկա, սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ սա ինչ-որ առումով սպասելի էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռևս քարոզարշավի օրերին նշել էր, թե ընտրություններից հետո լինելու են վենդետաներ նաև համայնքապետների նկատմամբ։

 

Ճիշտ է, նա նշել էր, թե խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ, այլ քաղաքական, քաղաքացիական վենդետայի, բայց, ինչպես երևում է, իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն ուզում առնել: Ավելին, երեկ տեղեկություններ տարածվեցին նաև Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպերի մասին։

Մենք տեղեկություններ ունենք, որ այս դեպքերը միակը չեն, քանի որ շատ համայնքապետներ ներկա դրությամբ գտնվում են իշխանության տեղական ներկայացուցիչների խոշորացույցի տակ, ավելին, այս երեք տարվա ընթացքում իշխանության «թրի տակով» չանցած համայնքային ղեկավարների վերաբերյալ «դոսյեներ» են պատրաստվել, իսկ այդ գործընթացն առավել ակտիվացել էր նախընտրական շրջանում։

Փաստացի նշանակովի պետական պաշտոնյաները, այս դեպքում՝ մարզպետները, ճնշում են գործադրում ընտրողներից մանդատ ստացած համայնքապետների նկատմամբ, ինչը իրավական ու քաղաքագիտական տեսակետից մասնագետներն ուղղակի աբսուրդ են որակում։ Ի դեպ հավելենք, որ, մեր տեղեկություններով, նախորդ գիշեր Օձունում թալանել են համայնքապետ Արսեն Տիտանյանին պատկանող մսամթերքի խանութը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

համայնքների ղեկավարներ մարզպետներ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին