f

Անկախ

Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի նախկին աշխատանքում.


ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 22.06.2021թ․ մերժեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը և ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 15․01․2020 թվականի վճիռը թողեց անփոփոխ։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լ․Գրիգորյանի, բավարարել էր Ամատունի Վիրաբյանի պահանջը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու վերաբերյալ:

Վերոնշյալ հրամանը ճանաչվել էր անվավեր: Դատարանը վճռել էր վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրենին իր պաշտոնում, ինչպես նաև՝ պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք, պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Միևնույն ժամանակ, ՀՀ ՔԿ Արաբկիրի քննչական բաժնում կարճվել էր նաև պարոն Վիրաբյանի նկատմամբ 14․08․2020թ․ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ քրեական գործը հարուցվել էր քաղաքացու անհիմն բողոքի հիման վրա, որից հետո, պարոն Վիրաբյանի հավաստմամբ, իրեն հրավիրել էին նախարարություն և առաջարկել ազատման դիմում գրել, քանի որ իրեն չեն վստահում։ Նա, բնականաբար, հրաժարվել էր։

Արդյունքում, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի 07․09․2020թ․ հրամանով ազատվել էր աշխատանքից՝ այլ հիմքով։ Վիրաբյանի պնդմամբ, որոշումն անհիմն էր, քանի որ որպես աշխատանքից ազատման պատճառ նշվել էր, թե 2016-2018 թթ. Հայաստանի ազգային արխիվը հարկեր չի վճարել և պետությանը հասցրել է վնաս։

Մինչդեռ իրական պատմությունն այն է, որ 2016թ․-ին պետությունը որոշել էր, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ վճարեն, բայց բյուջեից այդ նպատակով գումար չէր հատկացվել։ Այսինքն՝ այդ պահին բոլոր ՊՈԱԿ-ները չէին վճարել այդ հարկը։ Ավելի ուշ պետությունը պահուստային ֆոնդից բոլոր ՊՈԱԿ-ներին հատկացրել էր գումարը, այդ թվում՝ Հայաստանի ազգային արխիվին՝ մոտ 800 միլիոն դրամ, և հարկերը վճարվել էին։

«Հայց» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Գրիգորյանի կարծիքով, նախարարի որոշումը ոչ իրավաչափ էր, քանի որ դեպքը տեղի էր ունեցել, երբ Հայաստանի Ազգային արխիվը գտնվել է մեկ այլ նախարարության կազմում, իսկ տվյալ նախարարը տեղի ունեցածի մասին իմացել էր, բայց որևիցե ներգործություն չէր իրականացրել, քանի որ հիմքեր չէին եղել։ Հետևաբար, դեպքից երկու տարի անց նման հիմքով հրաման արձակելն առնվազն վկայում էր արդարադատության նախարարի գործողությունների՝ անձնավորված լինելու մասին։

«Հայց» փաստաբանական գրասենյակ

 

Ամատունի Վիրաբյան ազգային արխիվ

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին