f

Անկախ

Հայաստանից հատուկջոկատայիններ են գնացել` Արայիկ Հարությունյանին...


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Արցախում հետընտրական բուռն զարգացումներ են սկսվել։ Արցախցիների մի ստվար զանգված մեծ հույս էր կապում այդ ընտրությունների հետ, որ Նիկոլ Փաշինյանի արցախակործան իշխանությունը կհեռանա։ Ընտրություններից հետո սկսեցին հանրահավաքներ իրականացնել Փաշինյանի խամաճիկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Երեկ Ստեփանակերտում գրեթե միեւնույն ժամին հանրահավաքներ տեղի ունեցան։ Արայիկ Հարությունյանը, չվախենալով քաղաքացիական բախումներից, իր հրաժարականը պահանջողների հանրահավաքից մեկ ժամ առաջ նույն հրապարակում որոշել էր իր «վստահության հանրաքվեն» իրականացրել՝ կազմակերպելով աջակիցների հավաք, որի ընթացքում նաեւ իր ուղերձը փոխանցեց։

Չնայած գործադրված ջանքերին, Արայիկ Հարությունյանին չհաջողվեց տպավորիչ հանրահավաք անցկացնել։ Վաղ առավոտից մենք լսում էինք, որ գործի է դրվել վարչական ռեսուրսը, բոլոր շրջանների ղեկավարները ավտոբուսներով մարդիկ էին բերել Ստեփանակերտ՝ Արայիկ Հարությունյանին աջակցելու։ Պետական ապարատի աշխատակիցներին եւս հրահանգվել էր պարտադիր ներկա լինել, այլապես կզրկվեն աշխատանքից։ Սակայն հրապարակը լեցուն չէր, տարբեր հաշվարկներով` մի քանի հարյուր մարդ էր մասնակցում՝ ի տարբերություն հրաժարականը պահանջողների։ 

«Ես ունեմ կյանքի ու նախագահական երդում, որը չեմ կարող դրժել: Ինձ կարող են մեղադրել բազմաթիվ սխալների մեջ, սակայն խիստ ցավոտ է դավաճանության ու անգործության մեջ ինձ մեղադրելը»,-Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաև Հայաստանի իշխանությունների հետ առկա հարաբերություններին: Դրանք, ըստ Հարությունյանի, հատկապես վերջին օրերին մանիպուլյացիաների են ենթարկվում:

«Ինչպե՞ս եք պատկերացնում, առանց ՀՀ-ի հետ համագործակցության ու ներդաշնակ աշխատանքի լուծել ավելի քան 35.000 քաղաքացու սոցիալ-կենցաղային խնդիրները: Մենք նման խնդիրների պատճառով Մարտակերտի ու Շահումյանի շրջանի տասնյակ հազար մեր հայրենակիցներին զրկել ենք մեր երկրում ապրելու հնարավորությունից:

Էլ չեմ ասում, թե ՀՀ-ն ինչ առանցքային դերակատարություն ունի հետպատերազմական Արցախի սոցիալ-տնտեսական վերականգնման ու զարգացման գործում՝ բյուջետային եկամուտների ապահովումից մինչև սոցիալական աջակցության ծրագրեր»,-նշեց Արցախի նախագահը:

Նշենք, որ Հարությունյանի ելույթը ժամանակ առ ժամանակ ընդմիջվում էր հրապարակից լսվող վիճաբանության ձայներով: Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա կտա, եթե վստահ լինի, որ այս պահին հնարավոր կլինի ընտրություններ անցկացնել։

Ի դեպ, երեկ Արայիկ Հարությունյանին պաշտպանելու նպատակով Հայաստանից Արցախ են մեկնել 80-90 հատուկջոկատայիններ, որոնք հանրահավաքի ողջ ընթացքում դիմակներով պաշտպանել են կառավարության եւ Ազգային ժողովի շենքերը։

 

Արայիկ Հարությունյան հրաժարական Արցախի Հանրապետություն

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին