f

Անկախ

Կովկասն ամերիկացիների համար ականապատված դաշտ է. The Wall Street Journal


Հեղինակը՝ Ուոլթեր Միդը, գրում է Վաշինգտոնի փոխհարաբերությունների մասին Բաքվի և Երևանի հետ, թե ինչպես հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ՝ միաժամանակ չվանելով հայերին: Եվ խոստովանում է, որ դա դժվար խնդիր է, քանի որ Ադրբեջանը բազմաթիվ դիվանագիտական հնարավորություններ է առաջարկում, բայց Հայաստանը բարդացնում է գործերը: Իսկ Սպիտակ տան գլխավոր նպատակը, նրա կարծիքով, այդ երկրները Կրեմլի ազդեցությունից հանելն է: Չէ՞ որ Կովկասն այն տարանցիկ ուղին է Կենտրոնական Ասիայի նավթի ու գազի համար, որով դրանք կարող են հասնել Արևմուտք՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը:

Հունիսի 19-ին Ադրբեջանն ազատեց 15 հայ ռազմագերիների 97 հազար հասկահետևակային և հակատանկային ականների տեղակայման տեղեկատվության փոխարեն, որոնք գտնվում էին անցած տարվա աշնանը պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերադարձրած տարածքում: Դա երկար սպասված վկայությունն էր այն իրողության, որ ամերիկյան դիվանագիտությունը Կովկասում ապրում ու ծաղկում է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը արտահերթ ընտրություններում  ցույց է տալիս, որ դիվանագիտական հնարավորությունների պատուհանը բաց է մնում: Բայց ԱՄՆ պետդեպարտամենտը ստիպված է զգույշ գործել: Այդ տարածաշրջանում բազմաթիվ աշխարհաքաղաքական ականներ են մնացել, և սխալ քայլ անելով՝ ամերիկյան դիվանագետները, որոնք օգնեցին համաձայնեցնելու ռազմագերիների փոխանակումը, կարող են իրենց կարիերային սպառնացող պայթյուններ հրահրել:

Կովկասն այն հեռավոր բարդ, բայց ռազմավարական առումով կարևոր տարածաշրջաններից է, որոնց վրա ամերիկացիները հաճախ ուշադրություն չեն դարձնում: Դա միակ ուղին է, որով նավթն ու գազը Կենտրոնական Ասիայից կարող է հասնել Արևմուտք՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը: 1990 թ. ի վեր, երբ Հարավային Կովկասի նախկին խորհրդային հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը, արդեն իսկ մի քանի ռազմական կոնֆլիկտներ կային Վրաստանում, երկու կոնֆլիկտ՝ անհանգիստ Չեչնիայի Հանրապետությունում, ևս երկու կոնֆլիկտ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի համար, մի տարածաշրջանի, որը բնակեցված է գերազանցապես էթնիկ հայերով, բայց պաշտոնապես համարվում է Ադրբեջանի տարածքի մի մասը:

Կոնֆլիկտները Կովկասում կարող են մեծ ազդեցություն թողնել աշխարհակարգի վրա: 1999 թ. երկրորդ պատերազմը Չեչնիայում օգնեց Վլադիմիր Պուտինին հսկողություն  ձեռք բերելու Ռուսաստանի Դաշնության վրա: Պուտինի ներխուժումը Վրաստան 2008 թ. այն պահն էր, երբ Ռուսաստանն առաջին անգամ ձեռնոց նետեց սառը պատերազմից հետո ստեղծված միջազգային կարգին: Անցած տարվա պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար, որի ընթացքում ադրբեջանական ուժերն ակտիվորեն կիրառեցին թուրքական և իսրայելական անօդաչուներ և ջախջախիչ պարտության մատնեցին հայկական ուժերին, որոնք օգտվում էին Ռուսաստանի աջակցությունից, նույնպես նշանավորեց համաշխարհային քաղաքականության տեղաշարժ, քանզի ցույց տվեց, որ բարձրտեխնոլոգիական անօդաչուների կիրառումը դառնում է էական գործոն ոչ մեծ պետությունների կոնֆլիկտներում:

Կովկասի քաղաքականության մեջ Միացյալ Նահանգների ներգրավվածության խնդիրն այն է, որ ամերիկյան արժեքները և ամերիկյան շահերը կարող են Վաշինգտոնին տանել տարբեր ուղղություններով: Միացյալ Նահանգների կապերը Հայաստանի հետ ուժեղ և խորն են մնում: Ամերիկյան միսիոներները և քարոզիչները XIX դարում ակտիվ մասնակցել են հայ համայնքների կյանքին ողջ Օսման կայսրությունում, իսկ Հայոց ցեղասպանության մասին առավել անողոք ու խորաթափանց պատմությունների հեղինակները եղել են ամերիկյան միսիոներները, որոնք իրենց աչքերով են տեսել, թե 1915 թ. ինչպես են սպանում իրենց բարեկամներին ու գործընկերներին:

Մեծաթիվ հայկական սփյուռքը Միացյալ Նահանգներում պահպանում է հիշողությունն այդ իրադարձությունների մասին, և Խորհրդային Միության փլուզումից հետո հայկական ծագումով  ամերիկացիները ջանասիրաբար օգնում ու պաշտպանում էին իրենց հայրենիքի շահերը, որ հայտնվել էր դժվարին իրավիճակում: Գործնական առումով Վաշինգտոնը պարզապես չի կարողԿովկասի նկատմամբ այնպիսի քաղաքականություն վարել, որում հաշվի չառնվեն հայկական ծագումով ամերիկացիների ու նրանց քրիստոնյա դաշնակիցների շահերն ու տագնապները:

Այսուհանդերձ Ադրբեջանը չափազանց կարևոր է, որպեսզի չանտեսվի: Ամեն օր միլիոնավոր բարելներով նավթ է հոսում Եվրոպա և Իսրայել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով: Հունվարին Թուրքմենստանի և Ադրբեջանի կնքած համաձայնության շնորհիվ, որ վերաբերում է «Դոստլուղ» նավթի հանքավայրի համատեղ շահագործմանը, այդ նավթամուղի նշանակությունն էլ ավելի է մեծանում: Բացի այդ, Ադրբեջանը միակ երկիրն է, որը սահմանակից է և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին: Ադրբեջանը մուսուլմանական, գերազանցապես շիիթական երկիր է, որ ջերմ հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ: Էթնիկ ադրբեջանցիների մեծ մասը ապրում է ժամանակակից Իրանում, և սերտ մշակութային ու տնտեսական կապերը իրացիների ու ադրբեջանցիների միջև մեծ նշանակություն ունեն արևմտյան տերությունների համար, որոնք ձգտում են տեղեկություններ ստանալ Իրանի միջուկային ծրագրերի ու այլ զգայուն հարցերի վերաբերյալ:

Ադրբեջանցի պաշտոնյաները հրապարակավ խոսում են Արևմուտքի հետ իրենց հարաբերություններն ամրապնդելու մասին: Մինչդեռ Հայաստանը փոփոխական հաջողությամբ է պահպանում բարեկամական հարաբերությունները և՛ Մոսկվայի, և՛Թեհրանի հետ: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ռուսաստանից Հայաստան  մատակարարումը կատարվում էր Իրանով, ինչը հրահրեց Իրանի ադրբեջանցիների բողոքի ցույցերը: Անցած տարվա աշնան կոնֆլիկտից հետո Կրեմլն ուժեղացրեց հսկողությունը Հայաստանի վրա: Հաճախ է պատահել պատմության մեջ, որ երբ հայ քրիստոնյաները պաշտպանություն են խնդրել, միայն Մոսկվան է պատասխանել նրանց աղերսանքներին: Ռուսական խաղաղապահները և սպառնալիքները. սա է այն միակ ուժը, որ հետ է պահում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վերջնական գրավումից:

Եթե չլիներ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, Ադրբեջանը, որի բնակչությունը երեք անգամ ավելի մեծ է Հայաստանի բնաչությունից, որի ՀՆԱ-ն 3,5 անգամ ավելի մեծ է Հայաստանի ՀՆԱ-ից, կարող էր դառնալ Միացյալ Նահանգների կովկասյան քաղաքականության կենտրոնը, եթե անգամ ժամանակ առ ժամանակ տագնապներ են հնչել՝ կապված մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի հետ: (Freedom House կազմակերպությունը Ադրբեջանին որակել է որպես «անազատ» երկիր, իսկ Transparency International-ը կոռուպցիայի մակարդակով նրան դրել է 129-րդ տեղում 180 երկրների շարքում:) Այժմ, երբ Միացյալ Նահանգները դուրս է բերում իր զորքերը Աֆղանստանից և կրճատում է իր զինված ուժերի թվաքանակը Մերձավոր Արևելքում, նրան պետք են դաշնակիցներ տեղերում, որպեսզի պաշտպանեն իր շահերը տարածաշրջանում: Ադրբեջանն առավել հարմար դաշնակիցներից է, որ պատրաստ է և կարող է օգնել Ամերիկային: Ադրբեջանի հետ հարաբերություններ հաստատելը, չվանելով հայերին, դժվար կլինի, բայց Վաշինգտոնն արդեն  միմյանց հետ թշնամի դաշնակիցների հետ փոխգործակցության փորձ ունի. Հարավային Կորեա ու Ճապոնիա, Իսրայել ու Սաուդյան Արաբիա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան դիվանագետները սովորել են լուծել դժվար խնդիրները:

Անցած շաբաթ ռազմագերիների փոխանակությունը երկար սպասված հնարավորություն ստեղծեց համագործակցելու երկու կողմերի հետ: Հուսանք, որ Բայդենի վարչակազմը կկարողանա օգտվել այդ հաջողությունից, որպեսզի Կովկասն ավելի խաղաղ ու Ռուսաստանի ազդեցությանը նվազ ենթակա լինի:

Աղբյուրը 

Բնագիրը

 

 

 

Աշխարհում Ադրբեջան ԱՄՆ Ռուսաստան

Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Օր 3. Սրբազանի առաջիորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում. Ներկայացրեց Ավինյանը
Ավելին
Ավելին