f

Անկախ

Այս եղկելուն անդրադառնալն անգամ ինքնությունս է վիրավորում, բայց սա է այս իշխանության հավաքական մտածումն ու հոգեկերտվածքը. Լ. Գալստյանը՝ Դիջեյ Էդոյի մասին


ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիթ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

էդուարդ աղաջանյան անունով ոչնչատեսիլ մի ստահակ, հավանաբար ոգևորված պաղպատյա մանդատի էֆեկտից, ինքնախոստովանական գրառում է արել․ «Ինտելեկտուալ ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց»։ Վայրկենական նողկանքից բացի, այս անունը ոչինչ չի ասում։ Հիշեցնեմ՝ սա DJ-ի վահանակից կառավարության աշխատակազմ անցած սրբապիղծ մի դատարկություն է, դմփ-ի և հու-ի ջոկատավար, առավել հայտնի Աղաջանյանի կեղծ պապիկ օպերացիայով։

Իհարկե, կարելի էր և չանդրադառնալ սրան։ Այս եղկելուն անդրադառնալն անգամ ինքնությունս է վիրավորում, բայց սա է այս իշխանության հավաքական մտածումն ու հոդեկերտվածքը։ Սրանք գաղափարը, ստեղծարար տաղանդը, ազգայինը, հայրենիքը, արժանապատվությունն ու մեր ինքնության արժեքները մերժող դավաճանների հավաքականություն են, պետականությունն ու ազգային միասնականությունը մերժող հավաքածու։ Սրանք հատակի ձայնն են ու հատակի բնազդները․․․

Սա իրապես ինքնախոստովանական խոստում է, առանձնացրու ազգից նրա ինտելեկտուալ էլիտան և պարզ է, թե հատակում ինչ կմնա․․․

Այնուամենայնիվ, հիշեցնեմ, որ սրանց ձայն է տվել ՀՀ-ում ընտրողների 26.48%-ը․ 687414 քաղաքացի, նախորդ ընտրություններից մոտ 200.000-ով պակաս։

Իսկ ես և մենք հպարտ ենք և անսահմանափակ երախտապարտ, որ մեզ աջակցող «ինտելեկտուալ ապուշների» մեջ էին ակադեմիկոսներ, մեր ժամանակի լավագույն գրողները, ժողովրդական արտիստներ, մշակույթր վաստակավոր գործիչներ և երախտավորներ, տասնյակ դոկտոր-պրոֆեսորներ, պետական մրցանակի դափնեկիրներ։

Ապագան մերն է, մեր հետ է մեր ազգի էլիտան։ Իսկ էլիտաները մերժող իշխանությունը անփառունակորեն կույր է և ամուլ։

Ճեղքումը կատարված է, պետականության փրկության պայքարը շարունակվում է․․․

Էդուարդ Աղաջանյան Լիլիթ Գալստյան ՀՅԴ ՖԲ Գրառում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին