f

Անկախ

«Թշնամին ցնծության մեջ է․ Նիկոլ Փաշինյանը նրանց սրտի վարչապետն է». Ադրբեջանի հարցերով փորձագետ


Հայաստանում տեղի ունեցող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մեծ ուշադրությամբ հետևում էին նաև Ադրբեջանում ու Թուրքիայում, որտեղ շահագրգռված էին, որպեսզի իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը՝ իրենց ուզածով սահմանները գծելու, Հայաստանից պատառներ թողնելու, Արցախի հարցը վերջնական հօգուտ իրենց լուծելու հեռահար նպատակով։

Այսօր արդեն Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի ու թիմի վերընտրվելու համար ցնծության մեջ է։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով Ադրբեջանում տիրող տրամադրություններին՝ նկատեց. «Թշնամին ցնծության մեջ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը նրանց սրտի վարչապետն է»։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ի՞նչ է սպասվում Սյունիքին ու Արցախին՝ հարցին Արմինե Ադիբեկյանը պատասխանեց, որ հարցի հասցեատերը Իլհամ Ալիևն է, իսկ ավելի կոնկրետ՝ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը։

«Հիմա արդեն Փաշինյանը պաշտոնապես լեգիտիմ հիմունքներով չոքելու է նրանց դեմ և անի այն, ինչ հրահանգել են։ Ավելին՝ նա կարող է այլևս որևէ մեկին ոչինչ չհարցնել՝ ո՛չ ընդդիմությանը, ո՛չ դատարանին, թքելով Հայաստանի տարածքային ամբողջականության, մարդու իրավունքների, Սահմանադրության վրա, որովհետև նրա մեջքին կանգնած են մոլորակի ամեառեպրեսիվ ռեժիմների առաջնորդները»,-հավելեց Արմինե Ադիբեկյանը։

Փորձագետը վստահ է, եթե վաղը Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, որևէ մեկը նրա ձեռքը չի բռնի, ոտքի կկանգնեն միայն 30-40 տոկոսը, որոնք նոյեմբերի 10-ին Երևանի փողոցում էին, Սյունիքում «սյունյաց ողջույն»-ներ էին ուղղում Նիկոլին և նրա դավաճան կեցվածքին։

«Նրանք ի վիճակի չեն դիմադրել համատարած տգիտության, մթության, անպատասխանատվության դեմ, որովհետև տգիտությունը հիմա մեր երկրում հսկայական ուժ է։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվելու, հայ ժողովուրդը երեկ գիշեր ստորագրեց իր մահապատժի դատավճիռը»,-եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, առաջատարը ՔՊ-ն է, այնուհետև՝ «Հայաստան» դաշինքը։

Արմինե Ադիբեկյան Նիկոլ Փաշինյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին