f

Անկախ

Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունները փորձում են անվտանգության մարմինները քաղաքական ոստիկանության վերածել


Ես չեմ հիշում մի առաջնորդի, ով ապահովված լիներ այդքան մեծ թվով ոստիկաններով: Այս մասին Մարտունու բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով վարչապետի պաշտոնակատարին ուղեկցող հազարավոր ոստիկանների մասին հարցին:

«Ես տաս տարի նախագահ էի, նման բան չի եղել: Դա չի եղել ինչպես առաջին, այնպես էլ երրորդ նախագահների օրոք: Եվ դա անում է մի իշխանություն, որն իրեն «ժողովրդական» է հռչակել: Սկսեցին հեծանիվ քշելուց: Փողոցներ էին փակում: Հիմա տանիքների վրա դիպուկահարներ են նստած, հազարավոր ոստիկաններ: Բայց դա էլ կփոխվի: Եվ դա փոխելն ամենադյուրին բանն է: Բայց նրանք, ովքեր չափից ավելի մեծ եռանդ են ցուցաբերել հրամաններ կատարելու հարցում, կպատժվեն, նրանք համակարգում տեղ չունեն»,- ասաց Քոչարյանը:

Երկրորդ նախագահի խոսքով` ԱԱԾ-ն այժմ չի կատարում իր գործառույթը: «3 տարվա ընթացքում 5 տնօրեն փոխվեց: Նույնքան ոստիկանապետեր: Դա խոսում է այն մասին, որ մարդիկ հրաժարվում են առաջադրանքները կատարելուց: Մենք շփվում ենք ուժային կառույցների նախկին ղեկավարների հետ եւ գիտենք, թե ինչ եւ ինչպես են նրանց հրահանգվել: Գոյություն ունի մի գիծ, ​​որը նրանք չէին ցանկանում անցնել: Հարամանները գալիս էին SMS տեսքով, երբեմն` գիշերը ժամը 2-3-ին: Պահանջելով պատժել մեկին, ով ինչ-որ գրառում է արել Facebook-ում: Դա անում է պետության առաջին դեմքը: Եվ այդպես, մինչեւ կգտնեն կատարողին: Նրանք փորձում են անվտանգության մարմինները քաղաքական ոստիկանության վերածել: Մենք դա կփոխենք»,- շեշտեց Քոչարյանը՝ հավաստիացնելով, որ ԱԱԾ աշխատակազմի ավելի քան 90 տոկոսը արդեն հոգնել է իշխանություններից:

Ռոբերտ Քոչարյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին