f

Անկախ

Կարծում եմ, որ ազգային ընդդիմությունն ընտրությունների 1-ին փուլում 50+1 ձայներ կունենա․ ով հունիսի 20-ին ձայն տա Նիկոլ Փաշինյանին, ձայն է տալիս ՀՀ-ի ադրբեջանացմանը․ Շարմազանով


Հունիսի 20-ին պետք է ապացուցենք, որ մենք չենք հանդուրժում մեր հայրենիքում Ալիևի և Էրդողանի կամակատարին, չենք հանդուրժում կապիտուլյացիան։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ամոթ է, որ կապիտուլյացիայից 7 ամիս անց այս կապիտուլյանտն ու հողատուն դեռևս մասնակցում է քարոզարշավին, նույնիսկ միտինգներ է հրավիրում։ 30 տարվա ընթացքում առաջին անգամ մենք իրականացնում ենք քարոզչություն օկուպացված
Շուշիի, Հադրութի, մեր հայրենիքի 70 տոկոսի, Շուռնուխի մի մասի, Սև լճի մի մասի և Գեղարքունիքի մի մասի օկուպացիայի ժամանակաշրջանում»,-ասաց դաշինքի ներկայացուցիչը։

Նա ընդգծեց՝ սա լոկ քաղաքական գործընթաց չէ, պատահական ընտրություն չէ, ճակատագրական է։ «Սա նոր Ավարայր է․ ես միշտ դեմ եմ եղել բաժանարար գծերին հայրենիքի ներսում, բայց, ինչպես Նժդեհն էր ասում, թուրքից ավելի վտագավոր է ներքին թուրքը, և մինչև Ալիևը և Էրդողանը Շուշիում նոր պանթյուրքիզմի հռչակագիրն են ստորագրում, այս կապիտուլյանտը շարունակում է քարոզարշավը։ Հայաստանն իր պատմության ընթացքում մշտապես դադարեցրել է իր ինքնիշխանությունն ու անկախությունը, երբ մեր ներքին «տրոյական ձին»  մեր պետության դարպասները բացել է ներսից»,-ասաց նա։

Շարմազանովը հայտարարեց՝ կապիտուլյացիան օդից չի ընկել․ «Կապիտուլյացիան, պարտությունը և ազգային նվաստացումն ունի անուն-ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան, թուրքի առջև կզելու անուն-ազգանունն է Նիկոլ Փաշինյան։ Թուրքին Շուշի հրավիրելու, Էրդողանի և Ալիևի նոր հռչակագրի անունն է Նիկոլ Փաշինյան, և մենք հունիսի 20-ին պետք է այդ ազգային ամոթին ասենք ոչ, հունիսի 20-ին նրան պետք է գցել պատմության աղբանոցը, ով հունիսի 20-ին ձայն տա Նիկոլ Փաշինյանին, ձայն  է տալիս Հայաստանի ադրբեջանացմանը»։

Ըստ ՀՀԿ խոսնակի՝ Փաշինյանի ռեյտինգը գահավիժում է, և հունիսի 20-ին գահավիժումը հասնելու է անդունդին։ «Հայաստանի ներքին անկայունությունը ձեռնտու է 3 հոգու՝ Էրդողան, Ալիև, Նիկոլ․ նա մուրճից է խոսում․ մուրճով խոսող ես, 1000 հոգով Սյունիք գնացող ես, գնա, Սև լիճն ազատագրիր, Սոթքն ազատագրիր, Շուռնուխից նրանց քշիր։ Երեք տարում և 44-օրյա պատերազմի ընթացքում մի «թթու» խոսք իր ավագ եղբայր Ալիևին չի հանդգնել ասել։ Ինչ դնել մի մարդու անունը, որը աջուձախ սպառնում է հայ քաղաքական ընդդիմախոսներին, բայց Շուշիում Ալիև-Էրդողան հանդիպմանը մի «թթու» խոսք չի ասում»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե հավանական համարու՞մ է ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը, Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ այս կապիտուլյանտ իշխանությունն արդեն երկար ժամանակ է՝ ՀՀ-ում չունի իշխանություն։

«Այն 60 տոկոսը որ ասում են, նույնիսկ դրա կեսը չունեն։ Չեմ բացառում, որ նրա ընկեր Ալիևը կարող է 1-2 օրվա ընթացքում օգնության հերթական ձեռքը մեկնել նրան, որովհետև Ալիևը սարսափում է, որ Հայաստանում կարող են իշխանության գալ ազգային ուժեր։ Ես կարծում եմ, որ ազգային ընդդիմությունն առաջին փուլում 50+1 ձայներ կունենա, չեմ ասում՝ մեկ քաղաքական ուժ, ասում եմ՝ ազգային ընդդիմությունը»,-ասաց նա՝ նշելով նաև, որ «Պատիվ ունեմ» դաշինքը դիտարկում է «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։

Անդրադառնալով հնարավոր բախումների վերաբերյալ հարցին՝ ՀՀԿ խոսնակը հայտարարեց՝ բախումներ թույլ չեն տալու։

Խոսելով այն հանգամանքի մասին, որ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը սատարում է «Հայաստան» դաշինքին, Շարմազանովն ասաց․ «Հիասթափեցնեմ ՔՊ-ական շրջանակներին՝ բոլոր փորձերը՝ կռիվ գցել «Պատիվ ունեմ», «Հայաստան», նաև այլ ազգային ուժերի միջև, ապարդյուն են։ Կարեն Կարապետյանն իր որոշումը կատարել է, ու մենք շատ նորմալ հարաբերություններ ունենք, մենք հակառակորդներ չենք»,-ասաց նա՝ նշելով, որ «Պատիվ ունեմ»-ը Կարապետյանի հետ բանակցություններ չի վարել՝ իրենց սատարելու համար։

Էդուարդ Շարմազանով

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին