f

Անկախ

Եթե մենք չենք պաշտպանում մեր արժեքները, ապա ինչու մեղադրենք թշնամուն` դրանք անարգելու մեջ


Յուրաքանչյուր ազգ ունի իր խորհրդանիշները՝ ժողովրդի պատմության, մշակույթի և ավանդույթների արգասիք հանդիսացող արժեքներ, որոնք ազգի ինքնության վավերագրերն են, նրա ինքնատիպության բնորոշիչները, նկարագրի ամենավառ գծերը։ Պետական խորհրդանիշների գոյությունը ինքնանպատակ չէ. դրանցից յուրաքանչյուրն ունի իր արժեքն ու իմաստը:

15 տարի առաջ՝ 2006թ. հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը: ՀՀ պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին: Հենց այդ տարի «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամը «ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման ծրագիր» ներկայացրեց Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությանը։ Առաջարկը ընդունվեց և այդ տարվանից ի վեր հունիսի 15-ը համարվում է Հայոց պետականության երեք խորհրդանշանների օր:

 

Հայոց Եռագույնը

Առաջին անգամ հայկական եռագույնը պաշտոնապես բարձրացվեց 1918 թ. օգոստոսի 1-ին. Ազգային ժողովի բացման օրն առաջին անգամ ծածանվեց կարմիր-կապույտ-դեղին պաստառը: Անմիջապես հաջորդ օրը թերթերում լույս տեսավ կառավարական որոշումը, ըստ որի՝ բոլոր կազմակերպությունները պետք է պարտադիր եռագույն ունենային:

 Գույների ընտրության ժամանակ կառավարությունը կանգ առավ հայկական վերջին պետականության՝ Կիլիկիայի թագավորության խորհրդանշի վրա: Կարմիրը, կապույտը և դեղինը զինվորական միավորումների գույներն էին: Հետագայում դեղինը որոշեցին փոխել նարնջագույնով: Գեղանկարիչ Մարտիրոս Սարյանն այլ տարբերակներ էր առաջարկել, որոնցից մեկը «ծիածանային» դրոշն էր: Սարյանը գրել է. «Եռագույն դրոշներ շատ կան, մեզ՝ որպես արևելյան ազգի, կսազի բազմագույն դրոշը... առաջարկում եմ մեր տառապած ու սիրելի հայրենիքի վրայով ծիածան անցկացնել»: Այս տարբերակը կարելի է տեսնել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ 

Սիմոն Վրացյանը այս օրերի իրադարձությունների մասին վկայել է. «Դրոշակի ձևի և գոյնի շուրջ եղան բաւական երկար խորհրդակցութիւններ. ի նկատի առնուեցին հայոց պատմական դրօշակները, լսուեց հայկաբան Ստ. Մալխասեանցի հիմնաւորուած զեկուցումը հայկական դրօշակի մասին և, ի վերջոյ, որոշուեց ընդունել հորիզոնական կարմիր, կապոյտ ու նարնջի երեք գոյները՝ պայմանով, որ վերջնական հաստատումը կատարուի Սահմանադիր ժողովի կողմից, որը պէտք է գումարուէր Հայաստանի երկու հատուածների միացումից յետոյ»։

Առաջին հանրապետության կարմիր-կապույտ-նարնջագույն դրոշը, ինչպես և հանրապետությունը, գոյատևեց 2.5 տարի՝ մինչև 1920 թ.-ի նոյեմբերի 29-ը: 1922 թ.-ի փետրվարին Հայաստանի Խորհուրդների առաջին հավաքը հաստատեց բոլշևիկյան դրոշը` վառ կարմիր ֆոնի վրա ՀԽՍՀ ոսկեգույն տառերով: ԽՍՀՄ փլուզումից հետո էլ վերադարձավ 1918 թ.-ի եռագույնը:

2006թ. հունիսի 15-ին ընդունված  «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը սահմանում է.

 Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը: 


Օրհներգը

«Մեր հայրենիք» երգն ի սկզբանե օրհներգի կարգավիճակ չուներ: Անգամ որպես բանաստեղծություն այն ամբողջովին այլ անուն ուներ: Միքայել Նալբանդյանի գրչին պատկանող «Իտալացի աղջկա երգը» 1861 թ.-ին Կոմս Էմանուել կեղծանվամբ տպագրվեց Մոսկվայում լույս տեսնող «Հյուսիսափայլ» հայկական ամսագրում: Իսկ արդեն 1885 թ.-ի մարտի 15-ին թիֆլիսյան «Արծրունի» թատրոնում երգչախմբի կատարմամբ տեղի ունեցավ դրա պրեմիերան: Բանաստեղծության համար երաժշտությունը գրել էր երիտասարդ ինքնուս Խաչատուր Մարգարյանը՝ Քրիստափոր Կարա-Մուրզան, որը, ինչպես և Նալբանդյանը, նախընտրում էր հանդես գալ կեղծանվամբ: Ընդ որում՝ երաժշտության հեղինակը նշված չէ անգամ նոտաների բնօրինակի վրա: Թիֆլիսյան շնորհանդեսից հետո Կարա-Մուրզայի երգը հայտնի դարձավ հայկական համայնքներում:

1918 թ.-ի օգոստոսի 1-ին «Մեր հայրենիք»-ը դարձավ Առաջին հանրապետության, իսկ 1991 թ.-ի հուլիսի 1-ին՝ Երրորդ հանրապետության օրհներգը:

Ի դեպ, Բարսեղ Կանաչյանի անունը, ում այսօր թյուրիմացաբար վերագրում են հայկական օրհներգի երաժշտությունը, առաջին անգամ հայտնվել է Կոմիտաս վարդապետի աշակերտների կողմից 1919 թ.-ին Կոստանդնուպոլսում լույս տեսած ժողովածուի վրա:


Հայոց զինանշանը

Զինանշանը, ի տարբերություն դրոշի և օրհներգի, հաստատվել է շատ ավելի ուշ: Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ստեղծած զինանշանը կառավարությունը հաստատել է միայն 1920 թ.-ին: Թամանյանի համար ոգեշնչման աղբյուրներ են հանդիսացել Տիգրան II-ի տարբերանշանները, մատենագիրներ Խորենացու ու Բյուզանդի թողած վկայություններն այն մասին, որ Արշակունի թագավորները «արծիվ էին կրում», Ռուբինյան արքա Լևոն II-ի կնիքներն ու մետաղադրամները, ինչպես նաև Անի թագավորանիստ քաղաքի դարպասների առյուծով ռելիեֆը: Հայկական զինանշանի վահանը պահողները Մամիկոնյան իշխանների արծիվն ու  Բագրատունի թագավորական տոհմի առյուծն են: Կենդանիների տարբերանշաններ կան չորս թագավորական ընտանիքների վահանների վրա՝ Արտաշեսյաններ (երկու հակադիր շրջված արծիվ), Արշակունիներ (երկգլխանի արծիվ), Բագրատունիներ (առյուծ) և Ռուբինյաններ (քայլող կամ թագադրված առյուծ): Թամանյանի կոմպոզիցիայում չեն ներառվել ավելի վաղ թագավորական ընտանիքների՝ Երվանդունիների և Վանի թագավորության կառավարիչների խորհրդանիշները:

«Թամանյանի կազմած և Կոջոյանի գծած»` ահա այսպես է բնութագրվում մեր զինանշանը Սիմոն Վրացյանի հուշերում:
 

Հայոց պետականության խորհրդանիշերի հանդեպ հարգանքը այն արժեքն է, որը պետք է սերմանել մարդկանց մեջ դեռ վաղ հասակից: Թերևս այս ոլորտում բացթողումները ակնբախ են: Ամենևին չցանկանալով համեմատվել հարևան բայց ոչ բարեկամ երկրի հետ, պետք է փաստենք, որ նրանցից սովորելու շատ բան ունենք այս հարցում: Պետական խորհրդանիշերի հանդեպ նրանց հարգանքը բարձրացված է այնպիսի մակարդակի, որ մայրաքաղաքի փողոցներով քայլելիս դժվար կլինի գտնել մի անկյուն, որտեղ չի ծածանվում նրանց դրոշը: Ավելորդ է անգամ խոսել դրոշի օրը Շուշին գրավելու նրանց երազանքի մասին:

Իսկ երբևէ ուշադրություն դարձրել եք, Երևանում որտեղ կարելի է հանդիպել Հայոց եռագույնը: Թերևս մատների վրա կարելի է հաշվել նման վայրերը: Պատերազմի ընթացքում մարդիկ գիտակցաբար թե ոչ, սկսեցին իրենց պատշգամբներից ծածանել եռագույնը, բայց դրա տխրահռչակ ավարտից օրեր անց դրոշները հավաքվեցին, կամ էլ մինչև օրս կախված են նույն դիրքում` արդեն մաշված, դժգույն, կարծես հուսալքված, ինչպիսին Հայաստանն է վերջին ամիսներին:

Դրոշի մասին խոսելիս անհնար է չհիշել այն տհաճ միջադեպը ՊԵԿ-ի աշխատակցի և ՀՀ վարչապետ Փաշինյանի միջև, երբ վերջինս հրապարակավ պարսավանքի ենթարկեց երիտասարդին, անգամ աշխատանքից հեռացնելու կարգադրություն արեց` դրոշի ոչ պատշաճ վիճակի պատճառով: Ինչպես ժամանակը ցույց տվեց, դա ներկայիս իշխանությունների պոպուլիզմի հերթական դրսևորումն էր: Միջադեպից հետո քանիցս միջոցառումների ժամանակ ՀՀ դրոշը եղել է գլխիվայր շրջված, օրհներգը կեսգիշերին հնչեցնելը դադարեցնելու վերաբերյալ քննարկումներ են եղել ԱԺ-ում: Իսկ հիմա, երբ բոլորի դիմակները կարծես պատռված են, իշխանությունը էլ խնդիր չունի անգամ պոպուլիստական հայտարարություններ անելու հարցում: Երեկ` հունիսի 15-ին, ՀՀ պետական խորհրդանիշերի օրն այնքան աննկատ անցավ, որ որևիցե պետական մարմին անգամ կես խոսք չուղղեց հասարակությանը այդ կապակցությամբ: Իսկ թշնամին չափից դուրս խորհրդապաշտ է: Հիշում է ինչպես իր, այնպես էլ մեր պետական խորհրդանիշերի օրերը, և չի զլանում մեկ անգամ ևս ծաղրի առարկա դարձնել մեզ: Ասվածի վառ վկայությունն է Շուշիում երեկ Էրդողանի և Ալիևի դիմաց պարող կանանց տարազի գույների համընկնումը հայոց եռագույնի հետ:

Եթե մենք չենք պաշտպանում մեր արժեքները, ապա ինչու մեղադրենք թշնամուն` դրանք անարգելու մեջ:

պետական խորհրդանիշ դրոշ զինանշան օրհներգ

Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ավելին
Ավելին