f

Անկախ

Փոխնախարարը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևի նախագծի շուրջ քննարկմանը


ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատաժողով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությանը 2020 թ․ տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման համար իրականացված հետազոտության շուրջ։ Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի շրջակա միջավայրի և կանաչ էկոնոմիկայի հարցերով մասնագետ Գեորգի Արզումանյանը, ADWISE խորհրդատվական ընկերության գործընկեր, խորհրդատու Արա Խզմալյանը, ընդերքօգտագործող ընկերությունների մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, ճյուղային նախարարությունների և տեսչական մարմինների ներկայացուցիչներ։

Նախարարի տեղակալն իր բացման խոսքում ընդգծել է, որ վերջին տարիներին լիազոր մարմինը հանքարդյունաբերության ոլորտում որդեգրել է ոչ միայն սահմանված ծրագրերով կատարողականներ ապահովելու, այլև ոլորտից եկող ազդակներին աչալուրջ լինելու և դրանց շուրջ լրացուցիչ խորքային աշխատանքներ իրականացնելու մոտեցում։ Նման հարցերից է նաև իր բնույթով մասնավոր՝ գործատու–աշխատող հարաբերությունը, սակայն որի կանխատեսելիությունը և վստահելի միջավայրը նպաստում են արտադրական գործընթացների կայունությանը, աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանվածությանը և պատասխանատվության հստակեցմանը:

«Անգամ գործող օրենսդրության շրջանակներում ստեղծվում են իրավիճակներ, երբ իրավական ակտերը երկու կողմերի համար էլ մատչելի չեն, տրամաբանական և կառուցվածքային առումով մեկտեղված չեն և առաջացնում են գործնական խնդիրներ ու տարաձայնություններ կիրարկման ընթացքում։ Այդ ռիսկերը նվազեցնելու նպատակով լիազոր մարմինը հանդես եկավ մարդակենտրոն այս նախաձեռնությամբ, և մշակվեց ընդերքօգտագործման ոլորտի  ուղենիշային պայմանագրի օրինակելի ձևը»,– նշել է Լիլիա Շուշանյանը։ Ըստ փոխնախարարի՝ ոգևորիչ է, որ նման աշխատանք առաջին անգամ իրականացվել է հենց ընդերքօգտագործման ոլորտի առնչությամբ, սակայն ինչպես հավաստվել է աշխատաժողովի մասնակիցների կողմից, այն իր բնույթով ունիվերսալ է և կարող է կիրառվել նաև այլ ոլորտներում։

Արա Խզմալյանը ներկայացրել է կատարված հետազոտությունը, որով ուսումնասիրվել են Հայաստանում աշխատանքային պայմանագրերին, աշխատաժամանակին, հանգստի ժամանակին, հատուցումներին, երաշխիքներին և այլ պայմաններին առնչվող հարցերը՝ անդրադառնալով ազգային օրենսդրությանն ու դատական պրակտիկային, միջազգային պայմանագրերին և ստանդարտներին, ինչպես նաև գերատեսչությունների և ոլորտում գործող ընկերությունների հետ քննարկումների արդյունքներին և մշակված առաջարկություններին։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցների միջև գործնական քննարկման արդյունքում լրամշակվել է նաև խորհրդատուի կողմից ներկայացված հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը։

2021 թ․ մայիսի 9-ին ուժի մեծ մտած Ընդերքի մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասությունների ցանկում ամրագրվել է ընդերքօգտագործողների և աշխատողների միջև կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերի սահմանումը: Ուստի, տվյալ վերլուծության և շահագրգիռ կողմերի բազմաբովանդակ քննարկման հիման վրա մշակված աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը կսահմանվի նաև ՏԿԵՆ նախարարի համապատասխան հրամանով։

Լիլիա Շուշանյան ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին