Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր և նախագահ (ՌԼԴԿ) նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Gazeta.Ru պորտալին տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ 1996թ․ չկարողացավ դառնալ նախագահական ընտրությունների առաջատարներից մեկը, քանի որ ԱՄՆ-ն հույսը դնում էր Բորիս Ելցինի վրա: Գրում է Gazeta.ru-ն։
«Ոչ ոք ինձ համար մեծ փող չի տվել, իսկ Ելցինի համար տալիս էին, քանի որ 5 տարվա ընթացքում նա շատ բան արեց Արևմուտքի համար, մեր [ռուսական] զորքերը դուրս բերեց: Ուստի բոլոր նախապատրաստությունները տարվում էին նրա հաղթանակի համար», - հայտարարել է Ժիրինովսկին:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն ընդգծել է, որ 1996թ․ «օր ու գիշեր քարոզչություն էր իրականացնում», Մոսկվայում «շատ ամերիկացիներ կային, փող էին բերում, բաժանում, բոլոր արտիստներին մոբիլիզացրել էին»:
Ժիրինովսկին նաև բացատրել է, թե ինչու չկարողացավ դառնալ Զյուգանովի գլխավոր մրցակիցը 1996թ․ ընտրություններում: