Հունիսի 16-ին, ժամը 08։47-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգնադեմ գյուղում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են Արեգնադեմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքը և կից կառուցված անասնագոմը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։38-ին, մարվել՝ 10։15-ին։ Այրվել են տան և անասնագոմի տանիքների փայտե կառուցատարրերը (մոտ 200 քմ) և մոտ 40 հակ անասնակեր։