New York Post պարբերականի փոխանցմամբ՝ Նյու Յորք քաղաքում պատվաստումների իրականացման կետերից մեկում 889 հիվանդներ կորոնավիրուսի դեմ Pfizer և BioNTech ընկերությունների կողմից մշակված ժամկետանց պատվաստանյութ են ստացել։ Գրում է Gazeta.ru-ն։
Դեպքի մասին հիվանդներին հայտնել է Թայմս Սքուերում գտնվող պատվաստման կետի օպերատոր Դեյվիդ Սավիցկին:
«Պատվաստանյութը ներարկելուց հետո պարզվել է, որ այն պահվել է սառցարանում և ժամկետանց է եղել», - գրել է կենտրոնի աշխատակիցը էլեկտրոնային նամակով։.
Նա նաեւ հավաստիացրել է, որ ներարկված պատվաստանյութը չպետք է բացասական ազդեցություն ունենա հիվանդների առողջության վրա: Միևնույն ժամանակ, նա խորհուրդ է տվել, որպեսզի ժամկետանց պատվաստանյութ ստացած անձինք կրկին պատվաստվեն:
Ավելի վաղ Միացյալ Նահանգներում բժշկական կենտրոնի աշխատակիցը կանխամտածված փչացրել էր Moderna ընկերության մշակած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 500 չափաբաժին: Նա սառնարանից հանել էր դեղերի 57 փաթեթ և դրանք սառնարան չէր վերադարձրել, որից հետո պատվաստանյութերը ոչ պատշաճ պահպանման պատճառով նետելու կարիք էր առաջացել: