f

Անկախ

Մոնտաժված խոսակցությունը եղել է 2020-ի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան. Դիանա Գասպարյանը մանրամասներ է հայտնում


Որոշել էի առհասարակ չանդրադառնալ անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող և ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը, սակայն որոշումս փոխեցի, քանի որ ձայնագրության շուրջ նորանոր լեգենդներ են հյուսվում, և լրագրողները չեն դադարում իմ թիմակիցներին պրովոկացիոն հարցեր տալ դրա վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այսպես, հատվածներով կտրտած և մոնտաժված խոսակցությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ Վարչապետը դիրքերում գտնվող մեր տղաներին կոչ արեց հավաքվել Երևանում:

Այդ կոչը միանշանակ չընդունվեց շատերիս կողմից, և դա էր պատճառը, որ նախարար Պապիկյանը հորդորում էր սպասել, ոչինչ չանել, մինչև կպարզվի, թե հայտարարությունն իրականում ինչ էր նշանակում: Հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բռնությունը կամ բռնության (առավել ևս՝ զինված) հրահրումը որևէ կերպ չի կարող տեղ ունենալ Կառավարության գործիքակազմում: Թիմում ծավալված առողջ քննարկման արդյունքում բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները:

Իրականում անգամ մոնտաժված լինելու պարագայում ձայնագրությունից պարզ երևում է, որ այն կապված է կոնկրետ իրադարձության հետ, որն իր պարզաբանումն է ստանալու առավոտյան: Բացի այդ, ակնհայտ է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, երբ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը և պրակտիկորեն պարզապես անհնար է որևէ մեկի, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին փոխարինել որևէ այլ քաղաքական գործչով:

Պատահական չեմ համարում, որ ձայնագրությունը հրապարակվել է հենց քարոզարավի ընթացքում. ակնհայտ է, որ դա հետապնդում է հանրությանը մոլորության մեջ գցելու, թիմի ներսում պառակտվածության տպավորություն ստեղծելու, մեր կուսակցության վարկանիշի վերելքի պայմաններում ձեր ուշադրությունը մեր բուն անելիքներից ու նպատակներից շեղելու համար:

Ես հպարտ եմ, որ մի թիմի անդամ եմ, որտեղ կա խոսքի ազատություն, որտեղ կարող է ծավալվել առողջ քննարկում ցանկացած հարցի շուրջ և որտեղ դրա համար ոչ թե պատժում ու հալածում են, այլ ըմբռնումով և գրկախառնությամբ ընդունում:

Վերջին օրերին իմ դեմ ծավալված այս կեղտոտ արշավը ոչ թե կոտրելու կամ վհատեցնելու է ինձ, այլ տասնապատկելու է իմ եռանդը կերտելու այն ապագան, որտեղ սուտն ու կեղծիքը տեղ չունեն:

Հունիսի 20-ին ազատագրված էջմիածնեցին փաստելու է, որ մեր երկրում ու քաղաքում #ԱպագաԿա:

Ստորև տեղադրվող լուսանկարներն արված են երեկվա մեր երթի տեսաձայնագրությունից, որտեղ իմ թիմի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողքին եմ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում էր հայտնվել ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի եւ Էջմիածնի քաղաքապետ։ Դիանա Գասպարյանի խոսակցության ձայնագրությունը, որտեղ վերջինս հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որովհետեւ նրա նյարդերը այլեւս չեն դիմանում:

Դիանա Գասպարյան ՖԲ Գրառում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին