f

Անկախ

«Հրապարակ»․ Դիանա Գասպարյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակվելու օրը Պապիկյանն այցելել է Էջմիածին


«Սուրեն Պապիկյանի և Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի աղմկահարույց զրույցի ձայնագրության «սլիվը» մտածված է արվել, որպեսզի քաղաքապետը կաշվից դուրս գա և Փաշինյանի համար հնարավորինս մեծ տոկոս խփի՝ ապացուցելով իր հավատարմությունը։ Բանն այն է, որ հատկապես Էջմիածնի շրջանում Փաշինյանի դիրքերը շատ թույլ են, այստեղ թե՛ գեներալ Մանվել Գրիգորյանի գործոնը կա՝ նրա հարազատները, մտերիմները խոստանում են գեներալի «վրեժը լուծել»՝ իշխանությանը պարտության մատնել։Կա նաև Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի ազդեցությունը, ում նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, և նա ևս չի աջակցում իշխանություններին։

Տեղեկացանք, որ ձայնագրության հրապարակումից հետո «Քաղպայմանագրի» ակտիվում այն բուռն քննարկվել է, և որոշել են լուրեր տարածել, թե դա հին ձայնագրություն է՝ եղել է նոյեմբեր ամսին, երբ Փաշինյանն իր էջում հայտնի գրառումն էր արել՝ կոչ անելով սահմանի տղաներին վերադառնալ և «լուծել վնգստացողների հարցերը»։ Բայց ավելի ուշ պարզ դարձավ, որ ձայնագրությունն այդքան հին չէ, այն, ենթադրաբար, հունիսի սկզբին է արվել։

Սակայն, ամեն դեպքում, Պապիկյանին հաջողվել է հանդարտեցնել Դիանա Գասպարյանին և նրան հետ պահել հայտարարություն անելուց։ Մեզ ասացին, որ ձայնագրության հրապարակվելու օրը Պապիկյանն այցելել է Էջմիածին, և ՔՊ շտաբի գրասենյակից մարդիկ բարձր վեճի ձայն են լսել․ ՔՊ համապետական շտաբի ղեկավարը մեղադրել է քաղաքապետին՝ աշխատանքները ձախողելու համար, և Էջմիածնում իրենց վիճակը գնահատել է աղետալի»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

   

Դիանա Գասպարյան Սուրեն Պապիկյան ՔՊ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին