ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ իրենց հայեցակարգը ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այդ մասին նշված է դաշինքի գագաթնաժողովին հաջորդած հայտարարության մեջ: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք շարունակում ենք բաց մնալ Ռուսաստանի հետ կանոնավոր, կենտրոնացած և բովանդակալից երկխոսության համար՝ ցանկանալով փոխգործակցել փոխադարձության հիման վրա, որպեսզի խուսափենք թյուրիմացություններից, սխալ հաշվարկներից և ոչ միտումնավոր սրացումից և բարձրացնել թափանցիկությունն ու կանխատեսելիությունը», - նշված է դաշինքի տարածած հայտարարության մեջ։
Նշվել է․ որ դաշինքը պատրաստ է շարունակել երկխոսությունը Մոսկվայի հետ` դրա համար օգտագործելով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը:
Կոմյունիկեի համաձայն՝ ՆԱՏՕ-ն ձգտելու է կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի Դաշնության հետ, երբ իր գործողությունները դա թույլ տան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն կվերանայի Ռուսաստանի պատասխանի ռազմավարական հայեցակարգը: