f

Անկախ

Բացահայտվել է որսորդական զենքեր պահելու, կրելու ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա. դատախազություն


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երակարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաեւ բժշկական հաստատությունների աշխատակիցներ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ մասնավորապես, նշված քրեական գործով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, տեղեկացել է, որ լրացել է Երեւան քաղաքի 5 բնակիչների որսորդական զենքերը պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները: Խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ նա կազմակերպել եւ իրականացրել է այդ ժամկետները օրենքի խախտմամբ երկարացնելու գործընթաց։

Նշված անձինք թույլտվության ժամկետները երկարացնելու գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ վճարումնները կատարելու նպատակով 2019թ. հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին ոստիկանության տվյալ աշխատակցին տվել են տարբեր չափի գումարներ: Վերջինս նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, առանց վճարումներ կատարելու, ստանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, 2019թ. հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի անունից հարցումներ է ուղարկել հոգեկան առողջության երկու կենտրոններ, ստացել նշված բուժհաստատություններում այդ անձանց հաշվառված չլինելու վերաբերյալ պատասխանները, ապա պատճենները տրամադրել Արմենիա ՀԲԿ պոլիկլինիկայի ղեկավարին: Բուժհաստատության ղեկավարի հանձնարարությամբ նույն պոլիկլինիկայի ավագ բուժքույր, բժշկական հանձնաժողովի քարտուղարը, առանց նշված անձանց բժշկական հետազոտության կազմակերպման եւ սահմանված պարտադիր վճարի գանձման, կազմել է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ եւ ֆիզիկական թերություններ չունենալու մասին ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություններ, որոնք ստորագրվել եւ կնիքվել են պոլիկլինիկայի ղեկավարի եւ թերապեւտի կողմից ու փոխանցվել ոստիկանության աշխատակցին:

Վերջինս այդ անձանց անվամբ կազմել եւ ստորագրել է օդաճնշիչ, ակոսափող եւ ողորկափող որսորդական հրազեններ պահելու եւ կրելու թույլտվության ժամկետները երկարացնելու մասին ակնհայտ կեղծ դիմումներ: Այդ կեղծ փաստաթղթերի միջոցով անձնական գործերի կազմման ընթացքում հիշյալ անձանց անունից որպես պետական տուրք վճարել է ընդամենը 19.200 ՀՀ դրամ, իսկ 95.300 ՀՀ դրամը օգտագործել անձնական կարիքների համար: Ապա, իբր, քննարկելով նրանց դիմումները՝ նա հնարավոր է համարել հիշյալ անձանց թույլտվություն տալը եւ կազմել է վերջիններիս անվամբ հաշվառված որսորդական հրացանները պահելու եւ կրելու թույլտվություններ, որոնք բաժնի պետի հաստատումից հետո անձամբ կամ միջնորդի միջոցով հանձնել է նրանց:

Հատկանշական է, որ ոստիկանության ծառայողը ակնհայտ կեղծ փաստաթղթերի հիման վրա ակոսափող որսորդական հրազեն պահելու եւ կրելու ժամկետը երկարացնելու թույլտվություններից մեկը կազմել եւ ստորագրել է ՀՀ-ում չգտնվող անձի անվամբ:

Նկարագրված արարքները կատարելու համար 2020թ. մարտի 10-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել ոստիկանության նշված աշխատակցին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով հինգ դրվագ որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Նման հանցավոր սխեմայի առկայությունը, ինչպես նաեւ  հանգամանքը, որ նաեւ անձանց Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում են թույլտվության ժամկետները կեղծիքների միջոցով երկարացվել, հիմք է տալիս ողջամտորեն կարծելու, որ նկարագրված ապօրինի մեխանիզմները կարող են կիրառվել կամ կիրառված լինել հանրապետության այլ տարածքներում  եւս:

Հաշվի առնելով խնդրի կարեւորությունն ու հրատապությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանին՝  որսորդական զենք պահելու եւ կրելու իրավասություն ունեցող անձանց՝ հանրապետությունից բացակայելու ընթացքում կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ չներկայանալու պայմաններում որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետների երկարացման հնարավոր այլ դեպքերի, հանգամանքների, նմանատիպ հանցավոր սխեմաների առկայությունն ստուգելու եւ արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկացնելու նպատակով։

Գլխավոր դատախազություն

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին