f

Անկախ

Թուրքիան «դրական օրակարգով» է մոտենում հունիսի 14-ին կայանալիք Էրդողանի եւ Բայդենի հանդիպմանը


Թուրքիայի արտգործնախարար Մեևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Թուրքիայի և ԱՄՆ նախագահների առաջիկա հանդիպման մասին: Անդրադարձ է կատարվել նաև Կովկասին:

«Միացյալ Նահանգները ցանկանում են համագործակցել մեզ հետ ոչ միայն Սիրիայում և Լիբիայում, այլև Միջերկրական և Սև ծովերի տարածաշրջաններում և Կովկասում», - ասել է Չավուշօղլուն:

Նա հայտնել է, որ Թուրքիան «դրական օրակարգով» է մոտենում հունիսի 14-ին կայանալիք Էրդողանի եւ Բայդենի հանդիպմանը և նույնատիպ ազդակներ է ստանում նաև Վաշինգտոնից:

Նշենք, որ  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վաղ հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջև տարաձայնությունների քննարկումը կդառնա երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական հարցը:

Նրա խոսքով, «շատ առումներով Թուրքիան չի գործում այնպես, ինչպես պետք է գործի ՆԱՏՕ-ի դաշնակիցը»: «Դա վերաբերում է նաև Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնմանը», - ասել էր Բլինկենը:

Բացի այդ, նա նշել էր, որ Թուրքիան «խորապես անհանգստացնող» գործողություններ էր ձեռնարկել Արեւելյան Միջերկրական ծովում:

Նախատեսվում է, որ Էրդողանի եւ Բայդենի բանակցությունները տեղի կունենան հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Դա կլինի նրանց առաջին հանդիպումը պետությունների ղեկավարների կարգավիճակում:

Թուրքիա ԱՄՆ Մևլութ Չավուշօղլու Աշխարհում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին