f

Անկախ

Հայաստանը կհայտնվի «World Travel Awards»-ի նոր անվանակարգերում


Հունիսի սկզբին համագործակցության պայմանագիր կնքվեց «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի և «World Media & Events»-ի միջև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի, տուրիստական ենթակառուցվածքների և ոլորտի մասնագետների կարողությունները զարգացնելու նպատակով։ 

Սույն պայմանագրով TUF հիմնադրամը, որը միտված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ զբոսաշրջային և քաղաքաշինական նախաձեռնությունների միջոցով և Հայաստանում տուրիստական շղթաների ապակենտրոնացված մոդելի ձևավորմամբ, կսկսի նոր համագործակցություն «World Media & Events»-ի հետ, որը գործարկում է Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխությունը (World Travel Awards)։ Վերջինս հիմնադրվել է 1993 թ-ին՝ ճամփորդության, զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտների ճանաչման, պարգևատրման և տոնակատարության համար։ 

Այս համագործակցության շրջանակում TUF հիմնադրամը կազմակերպել էր Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխության հիմնադիր և տնօրեն Գրեմ Քուքի այցը դեպի Հայաստան։ Իր եռօրյա այցի ընթացքում Գրեմ Քուքն այցելեց Հայաստանի ամենադիտարժան և զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերը՝  Գառնի, Գեղարդ, Դիլիջան, Տաթև, ինչպես նաև Երևանում Ցեղասպանության թանգարան և Մատենադարան։ Նա մասնակցեց նաև Երևանի Գինու Օրերին։ 

«Այս համագործակցությունը հնարավորություն կտա Հայաստանին հայտնվել մի նոր մակարդակում և դառնալ ավելի տեսանելի միջազգային զբոսաշրջության ոլորտում, հայկական մշակույթն ու տեսարժան վայրերը ընդգրկել Զբոսաշրջության համաշխարհային մրցանակաբաշխության անվանակարգերում։ Բացի այդ մենք համաձայնություն ձեռք բերեցինք 2022թ-ին Հայաստանում գինու և խոհարարական օրերի միջազգային փառատոն կազմակերպել և այդ ուղղությամբ սկսել աշխատանքներ տանել»,-ասում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (ТUF) բարեգործական հիմնադրամի տնօրեն Ելենա Աբովյանը։ 

Համագործակցության նպատակն է բարձրացնել Հայաստանում ներգնա տուրիզմի մակարդակը, բարելավել Հայաստանի դիրքը՝ որպես տուրիստական ուղղություն համաշխարհային զբոսաշրջային շուկայի համար, ամրապնդել զբոսաշրջության և հարակից ոլորտներում մասնագիտական համայնքի միասնությունը, բարելավել տուրիզմի և հյուրընկալության մասնագիտությունների և աշխատատեղերի իմիջը, զարգացնել զբոսաշրջության ոլորտի մասնագետների կարողությունները, աջակցել պետական գործակալություններին` համապատասխան հանրային քաղաքականության մշակման և Հայաստանում զբոսաշրջության զարգացման ռազմավարության իրականացման, ինչպես նաև կիրառելի օրենքների և կանոնակարգերի մշակման և կատարելագործման համար:

Ավրորա

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին