Հայկական բանակի վերազինումը 5 միլիարդ դոլար կարժենա: Այս մասին հունիսի 9-ին հայտարարեց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը՝ ներկայացնելով նախընտրական ծրագիրը: Նրա խոսքով` Հայաստանը պետք է անցնի պրոֆեսիոնալ բանակի:
«Մեր առաջարկած բարեփոխումների ավարտից հետո զինվորը պետք է երկրում սահմանված միջին աշխատավարձ ստանա: Բացի այդ, կստեղծվի ռազմականացված 140 բնակավայր»,- ասաց նա: