Բազմաթիվ հաղորդագրություններ ենք ստանում այն մասին, որ իշխանությունը կրթական հաստատությունների և ԱԷԿ-ի աշխատակիցներին ստիպում է մասնակցել իր քարոզարշավին:Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ընտրությունների հսկողության կոմիտե ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը:
Նա հավելեց, որ մի քանի օր առաջ Մեծամորի ԱԷԿ-ի աշխատակիցներին նստեցրել են ավտոբուսներ եւ ստիպել մասնակցել քարոզարշավին:
Փաստաբանը հայտնեց, որ հանձնաժողովը դիմել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ վարչական ռեսուրսի չարաշահման հետ կապված :