f

Անկախ

Ընթանում է Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը


Արամ Խաչատրյան համերգասրահում այս օրերին ընթանում է Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի առաջին փուլը։ Մրցույթն այս տարի տեղի է ունենում դիրիժորություն մասնագիտությամբ։ Մասնակիցները ցերեկային ժամերին փորձեր են անում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, իսկ երեկոյան հանդես են գալիս ժյուրիի և ունկնդրի առջև։ Ելույթներն ուղիղ հեռարձակվում են Խաչատրյանի միջազգային մրցույթի պաշտոնական կայքով (https://khachaturian-competition.com/en)։

Առաջին փուլում դիրիժորները և նվագախումբը պարտադիր ծրագրում ներկայացնում են Արամ Խաչատրյանի, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ մրցույթի համար գրված ստեղծագործությունները, և ընտրությամբ՝ Հայդնի, Մոցարտի կամ Բեթհովենի գործերից։ 

Մրցույթի մասնակիցներից է Էլայազ Բրաունը, նա Ամերիկայի Միացյալ Նահանգներից է։ Երաժիշտը նշում է, որ այս մրցույթին մասնակցությունն իր համար մեծ հնարավորություն է շփվելու տարբեր երկրներից ժամանած իր գործընկերների հետ, նոր երկացանկ սովորելու, ինչպես նաև հաղորդակցվելու Խաչատրյանի արվեստի հետ։ Երիտասարդ դիրիժորը նկատում է, որ մինչ այժմ հնարավորություն չի ունեցել ելույթ ունենալու Խաչատրյանի երաժշտությամբ, և հիմա կփորձի լավագույնս դա անել։ Նա նշում է, որ երկար տարիներ նվագել է շեփոր տարբեր նվագախմբերում և հանդիպելով հիանալի մի դիրիժորի՝ ցանկացել է վերջինիս նման ստեղծել գեղեցիկ երաժշտական միջավայր։ 

  Մրցույթի առաջին փուլը կշարունակվի մինչև հունիսի 9-ը։ Հունիսի 10-ին կմեկնարկի երկրորդ փուլը, որի ընթացքում մասնակիցները կպայքարեն խաչատրյանական ստուգատեսի հաղթողի կոչման համար։ 

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան մջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Այն կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ՀՀ նախագահի ու նրա տիկնոջ բարձր հովանու ներքո։

 

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթ

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին