f

Անկախ

Խաչատուրով. եթե այդ այլանդակները չլինեին, պատերազմ չէր լինի


Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրեցին պատերազմում պարտության: Այս մասին Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

«Ուզում եմ նախ արձագանքել ժամանակավոր իշխանության որոշ հայտարարությունների: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսում է ինչ-որ կոնֆետների մասին: Մենք գիտենք քաղցրի, ելակի նկատմամբ նրա թուլության մասին: 

Նրա սիրելի Ալենչիկը երբեք էլ չի մաքրվի, ինչքան էլ լողանա: Բանակի մասին այլեւս ոչինչ չեն կարող ասել: Նրանք չգիտեն, որ 1994 թվականի պատերազմից հետո ոչինչ չի եղել՝ ո՛չ զորանոց, ո՛չ հրաձգարան. ո՛չ զենք: Ամեն ինչ ստեղծվել է հետպատերազմական տարիներին եւ սկսվել 90-ական թվականների վերջին: 

Ասում են, որ պատերազմն անհնար էր հաղթել, որ այն նախապես պարտված էր: Դա սուտ է, ընկերներ: Իշխանության կոպտագույն սխալները հանգեցրեցին պատերազմում պարտության: Ամենամեծ սխալն այն էր, որ պաշտպանության բանակը լրիվ մարտական պատրաստվածության չէր բերվել: Այդքան կոպտագույն սխալները հանգեցրեցին պարտության: Նույնիսկ 3 տարում թուլացած բանակը կարող էր հաղթել կամ վատագույն դեպքում հակառակորդին թողնել հեռավոր սահմաններում, սակայն ոչ այստեղ, Սեւ լճում, Կապանում:

Մեզ ուզում են վախեցնել: Ուզում եմ հաստատել Իշխան Սաղաթելյանի խոսերը: Նոր ղեկավարները պատերազմ չեն ուզում: Նրանք գիտեն՝ ինչ է պատերազմը, կորցրել են ընկերների, նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի պատերազմ չլինի:

Եթե այդ այլանդակները չլինեին, պատերազմ չէր լինի: 

Մենք կհաղթենք միասին, իշխանությունը կփոխվի, եւ Հայաստանն ապագա կունենա: Պարզապես իշխանափոխությունից հետո պետք է համբերատար լինել, շատ աշխատել: Բոլորին հաջողություն եւ հաղթանակ եմ բաղթում: Առողջ եղեք»,-հայտարարել է Խաչատուրովը: 

Յուրի Խաչատուրով

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին