f

Անկախ

Արտակ Թովմասյանը դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով մանրամասն ուսումնասիրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին


«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության նախագահ Արտակ Թովմասյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով մանրամասն ուսումնասիրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Առաջին հերթին, թույլ տվեք երախտագիտություն հայտնել Ձեզ այն ուշադրության համար, որը հատկացնում եք շատ տարածաշրջանններում խաղաղ բնակչության պաշտպանության համար:

Ցավոք, միջազգային խախտված իրավակարգի պայմաններում շատ դեպքերում Ռուսաստանի հաշտեցնող քաղաքականությունը միշտ չէ, որ ցանկալի արդյունք է տալիս: Սակայն մենք չենք կորցնում Ադրբեջանի հետ մեր կոնֆլիկտի խաղաղ լուծման հույսը: Այսօր Ադրբեջանը՝ ցուցադրաբար հայտարարելով խաղաղությանը կողմնակից լինելու մասին, օգտվում է Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակից, փորձում Ձեր միջնորդությամբ նախաձեռնված միջնորդական գործընթացները խախտել եւ խաղաղ նախաձեռնության մեջ ռազմական բաղադրիչ մտցնել:

Ձեզ, անկասկած, զեկուցում են, որ Ադրբեջանը միակողմանի կարգով նախաձեռնել է հայ-ադրբեջանական սահմանի «դեմարկացիա»: Հայաստանի տարածքում զորքերի տեղակայումն ուղեկցվում է քաղաքացիական եւ ռազմական անձանց գերեվարմամբ, այլ բացահայտ թշնամական գործողություններով եւ հայտարարություններով, ներառյալ՝ բարձր մակարդակով հայտարարություններով:

Ադրբեջանը մտածված նախաձեռնում է ուժային հակամարտություն: Դժվար է գնահատել հնարավոր ողբերգության մասշտաբները, որը կարող է տեղի ունենալ Ադրբեջանի սադրանքների արդյունքում:

Հայաստանի տարածքում գտնվող զինված անձինք մշտապես տեղաշարժվում են սահմանի պարագծով, որը բաց է Թուրքիայի տարածքից ներթափանցման համար: Մարդկանց գերեվարումը, խցիկներում խոշտանգումները, սոցցանցերում քարոզչական նպատակով վիրավորանքները կարող են հանգեցնել լայնամասշտաբ բախումները:

Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, դիմում եմ Ձեզ՝ խնդրանքով ավելի մանրամասն ուսումնասիրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ իմ խորին համոզմամբ ՌԴ ռազմական զորախմբի մեծացման դեպքում հնարավոր է կանխել նոր բախումներն ու արնահեղությունը:

Հավատում եմ Ձեր իմաստությանն ու խորաթափանցությանը»:  

Արտակ Թովմասյան Վլադիմիր Պուտին

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին