f

Անկախ

Անգամ Հաննիբալ Լեկտերը իր զոհերից նման լռություն չէր սպասի


Ադրբեջանը խոշտանգել ու սպանել է 19 հայ ռազմագերու։ Սպանել է դաժանորեն, ողջ-ողջ խոշտանգելով տղաներին։

Երեկ ընտրական հիստերիայի մեջ քվե մուրացող կապիտուլյանտը բղավում էր, թե գերիները կներեն, որ մեկ-երկու ամիս էլ սպասեն։

Իշխանությունն ամեն գնով պահելու էս այլասերության աստիճանը այլեւս վախենալու է։

Մարդը իշխանությունը չտալու համար պատրաստ է սրբապղծության բոլոր հնարավոր ակտերի, պատրաստ է անամոթ ստի եւ հակահիգիենիկ մանիպուլյացիայի բոլոր կարմիր գծերի վրա պառկելու։ Էս մարդը չունի «չի կարելիների» կարմիր գծեր, էս մարդը չունի որեւէ տաբու, որը չի անցել ու չի անցնելու աթոռը չհանձնելու համար։ Բայց իրենից ավելի զզվելի է էն ամբոխը, ով դժոխային հրճվանքի ճիչեր էր արտաբերում ու ծափ տալիս, երբ կապիտուլյանտն ասում էր, թող գերիները մի քանի ամիս էլ սպասեն։

19 գերի արդեն սպանվել է։

Մենք լռելայն գիտենք ու էդ մասին չենք խոսում, որ խոշտանգված, անարգված ու սպանված գերիների թիվը շատ ավելի մեծ է։ Գիտենք, բայց լռում ենք, որովհետեւ չենք ուզում սպանել իր որդուն սպասող մոր վերջին հույսը։

Ու բարոյալքված ամբոխը հրճվագին ծափահարում է մեր տղաների գերեվարման ու սպանության փաստին։

Ինձ ապշեցնում է ռազմագերիների ծնողների լռությունը։

Ես հասկանում եմ, որ վիշտը լռություն է սիրում։ Բայց ես չեմ հասկանում ու չեմ ընդունում այն լռությունը, երբ իշխանությունը կորցնելու վախը զգացող հողատուն ձեր որդիներին սարքել է նախընտրական քարոզչական մանրադրամ ու շաղ է տալիս իր նմանների առաջ։

Գերությունից փրկված տղաները պատմում են իրենց ամեն օրի ու ամեն ժամի արհավիրքը, իսկ հողատուն ծաղրում է Բաքվի բանտում ամեն վայրկյան մահվան սպասող հայ զինվորին։

Ես նայել եմ սկայպով Բաքվի բանտից իր ծնողի հետ մի քանի վայրկյան խոսացող հայ ռազմագերու աչքերին։

Այդ աչքերում չկար հույս։

Այլեւս չկար։

Իսկ իր հակահիգիենիկ քարոզարշավի արդյունքում ամեն օր ավազի նման փլվող իշխանությունը պահելու համար հողատուն անարգում է հայ ռազմագերուն, իր նմանները հրճվագին ծափ են տալիս ու խրախճանում, իսկ ծնողները լուռ են։

Անգամ Հաննիբալ Լեկտերը իր զոհերից նման լռություն չէր սպասի։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում հայ գերիներ

Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
«Հրապարակ». Խաբե՞լ են, թե՞ ճնշել
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Հրապարակ». Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
«Ժողովուրդ». Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Արմավիրի մարզում
«Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն
«Հրապարակ». Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու
«Ժողովուրդ». Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի
Մայիսի 8-ին երթը կմեկնարկի ժամը 13:00-ից Չարենցավանի Վերածնունդի Հրապարակից, ուղղությունը` Աբովյան
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Ավելին
Ավելին