Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի ևս 9429 դեպք է հայտնաբերվել: Երկրում արձանագրված COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն աճել է՝ կազմելով 5,135,866։ Այդ մասին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Russian.rt.com-ը։
Օրվա ընթացքում 330 հիվանդ մահացել է կորոնավիրուսից, համաճարակի ամբողջ ընթացքում ՝ 124,117 հիվանդ:
Միեւնույն ժամանակ, կորոնավիրուսից ապաքինվելուց հետո եւս 6,756 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում COVID-19- ից բուժվել է 4 743 202 հիվանդ:
Նախորդ օրը գրանցվել էր կորոնավիրուսի 9163 և 351 մահվան դեպքեր։ Հաղորդվում է, որ 7369 հիվանդներ վերականգնվել են կորոնավիրուսային վարակից:
Ավելի վաղ ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ռուսաստանցիներին պատվաստել COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ: