The Times of India պարբերականի փոխանցմամբ՝ Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ մեկ օրում երկրում կորոնավիրուսային վարակի 100 636 նոր դեպք է գրանցվել: Գրում է Gazeta.ru-ն։
Գերատեսչության ներկայացուցիչները նշում են, որ սա Հնդկաստանում վերջին երկու ամսվա ընթացքում ամենացածր օրական ցուցանիշն է:
Հնդկաստանում համաճարակի ամբողջ ժամանակահատվածում վարակվածների ընդհանուր թիվը 28 909 975 է կազմում, կորոնավիրուսային վարակի պատճառով մահացությունների թիվն աճել է և հասել 339 186-ի:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ավելի վաղ նկարագրելով երկրում համաճարակի իրավիճակը, այն «կորոնավիրուսային փոթորիկ» էր անվանել։