f

Անկախ

Փորձել են մեր շարժումը կապել Քոչարյանի ու ինչ-որ օլիգարխների հետ. «5165» շարժման համահիմնադիր


«5165» շարժման համահիմնադիր Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ցույց տվեցին ներկա իշխանության մի շարքային մանկլավիկի գրառում, որ հիմա էլ փորձել էր մեր շարժումը կապել Քոչարյանի ու ինչ-որ օլիգարխների հետ: Այդ էն նույն մանկլավիկն էր, որ 2 տարի առաջ ակտիվ տարածում էր, թե բա ես Քոչարյանի քավորն եմ: Էս երկու ամսվա մեջ էլ ում հետ ասես չկապեցին, ուզում եմ հասկանամ հաջորդ անգամ ում հերթն է:

Չեմ էլ ուզում պատասխանել նման էակների գրառումներին, որովհետև նրանք մեկ է չեն հասկանա: Նրանք միշտ սովոր են ինչ-որ մեկինը լինելը, ինչ-որ մեկին ծախվելը, ինչ-որ մեկի ձեռքին նայելը, ու ինչ էլ անես, նմանների համար անհասկանալի է, թե ոնց կարող է մի ուժ լինել, որ իրենց պես չի վաճառվում:

Լրիվ հասկանալի է, որ 5165 շարժման ամեն օր աճող հեղինակությունը հանգիստ չի տալիս, իրենց 2 բևեռներ հռչակածներին՝ թե Նիկոլին, թե Քոչարյանին: Լիովին հասկանալի է, որ 5165 շարժումը խառնել է բոլորի խաղաքարտերը: Չէ որ մարդկանց հետ իրենք էլ են խոսում, չէ որ իրենք էլ գիտեն իրական հարցումների պատասխանները: Այդ է պատճառը, որ, եթե նկատել եք, այսքան ուժերի մեջ, անընդհատ փորձում են հարվածներ հասցնել հենց 5165-ին, որովհետև հենց այստեղ են տեսնում իրենց համար ռեալ վտանգը, ռեալ վտանգը՝ կորցնելու իրենց համար այդքան ցանկալի աթոռը:

Նաև կարճ անդրադառնամ մի հարցի, որ շատ են տալիս, թե իմ ընկերներից ու ծանոթներից, թե անծանոթներից: Ասում են, երբ անցաք խորհրդարան ու կանգնեցիք ընտրության առաջ՝ Նիկոլ, թե Քոչարյան, ինչ ընտրություն եք անելու: Պատասխանեմ: Ո՛Չ ՆԱ, Ո՛Չ ՆԱ: Մեր համար այդ օրակարգը կեղծ է և հատուկ է ներդրված հենց այդ երկու թիմերի կողմից, ցույց տալու, թե իբր իրենք են իրար այլընտրանքը: Այդ պատճառով, եթե ձեզ նման հարց կտան, կխնդրեմ հանգիստ և հանդարտ, առանց թշնամանքի և լարվածության, պատասխանեք այսպես. եթե հարց տվողն այդ հարցով Քոչարյանի քարոզն է անում, նրան հակառակ հարցը տվեք՝ եթե ընտրելու լինեք 5165-ի և Նիկոլի մեջ, ում եք ընտրելու: Իսկ եթե հարց տվողն այդ հարցով Նիկոլի քարոզն է անում, նրան հարցրեք՝ 5165-ի և Քոչարյանի միջև ում կընտրի:

Այն մարդիկ, ովքեր ընտրելու են 5165 շարժմանը պետք է սա հստակ իմանան, և այլ ակնկալիքներ չունենան: Ո՛Չ ՆԱ, Ո՛Չ ՆԱ: Իսկ այն մարդիկ, ովքեր 5165-ին չեն ընտրելու, առավել ևս, իրավունք չունեն այդ «պահանջները» ներկայացնելու, դուք կարող եք գնալ և ընտրել այն ուժերին, որոնց մոտեցումները ձեզ ավելի սրտամոտ են:

Բազմիցս եմ ասել, չեմ զլանա նորից կրկնել՝ իմ համար հստակ է, որ նշված երկու ուժերի հաղթանակի դեպքում էլ Հայաստանին ոչ մի լավ բան չի սպասվում: Երկուսի դեպքում էլ Հայաստանին սպասվում է անընդհատ շարունակվող ցնցումներ, արյուն, բախումներ, հիասթափություններ, անարդարություններ, արտագաղթ, և այս ամենի արդյունքում՝ երկրի կործանում:

Հայաստանը շանս ունի ոտքի կանգնելու, եթե իշխանության գան իրական հայրենասեր, արդար և կոմպետենտ ուժերը:
Հ.Գ. Վերջերս 5165 շարժումը և Զարթոնք կուսակցությունը հայտարարություն էին տարածել, դեմ արտահայտելով ներկա իշխանությունների կողմից Հայաստանի սահմաններին վերաբերվող որևէ փաստաթղթի ստորագրմանը: Նաև կոչ էր արվել քաղաքական դաշտին միանալ այդ հայտարարությանը կամ նմանատիպ հայտարարություն անել: Կարո՞ղ եք ստուգել, թե քանի ուժ նման հայտարարություն արեց… Եզրակացություններն ինքներդ արեք! Նրանց հետաքրքրում է մաքուր, արդեն ամեն ինչ ստորագրած իշխանությունը, երբ հանգիստ կարող ես «փրկիչ» դառնալ»,-գրել է նա:

Գևորգ Թամամյան ՖԲ Գրառում

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին