f

Անկախ

Վստահ եմ՝ ամսի 20-ին իրենց գնահատականը կստանան այն պատգամավորներ, քաղաքական անձինք, որոնք փորձում են այս ցավոտ հարցը սարքել շահարկման թեմա․ Ալեն Սիմոնյանը՝ զոհվածների դիերի պահման մասին


Այսօր առավոտյան բազմաթիվ պատգամավորներ այդ հարցը բարձրացրել են, հիմա դահլիճում չեն, մի քիչ զարմանում եմ և տարակուսում եմ, թե առավոտյան այդ դողդողացող ձայներով, կիսաուշագնաց ելույթների ֆոնին ինչո՞ւ իրենք այստեղ չեն հիմա: Անդրադառնալով Աբովյանի դիահերձարանում Արցախի պատերազմի ժամանակ զոհվածների դիերի պահման թեմային՝ այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, երբ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը զեկույցով էր հանդես գալիս։

«Եթե այդ հարցը իրենց այդքան հետաքրքրում էր, այստեղ դահլիճում բղավում էին և մեր կարծիքն էին ուզում իմանալ, հիմա ինչո՞ւ այստեղ չեն և այդ հարցը չեն բարձրացնում առողջապահության նախարարին»,-ասաց նա:

Անահիտ Ավանեսյանն արձագանքեց.«Բարձր հուզումնային ալիքի ականատես ենք լինում, որը գուցե  միանշանակ որոշ առումով հասկանալի է, բայց կարծում եմ՝ ինչ-որ առումով էլ այլ շրջանակների կողմից ռացիոնալիզմից, քանի գնում՝ հեռանում է: Բազմիցս նշել եմ, որ շատ ցավալի, վատ երևույթ է գրանցվել և ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի պատասխանատու անձիք խստագույնս պատժվեն, պատասխանատվություն կրեն: Այո՛, ցանկացած արարք պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում և չդառնա տվյալ անձին ամբողջական զրոյացնող կամ ամբողջական համակարգը պախարակող երևույթ»,-ասաց նա և նշեց, որ եղել է խիստ անփույթ արարք, որն իր գնահատականն ունեցել է:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քննության ընթացքում ինչ որ կպարզվի, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ: Նա հորդորեց, որ բոլորը մնան օրենքի շրջանակներում:

«Ամբողջ համակարգը, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը, պատերազմի առաջին օրվանից իր նվիրյալ բժիշկների, սանիտարների, դատաբժիշկների ծառայություն է բերել այս դժվար գործը իրականացնելու հետ»,- ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ երեկ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում խոսել է բժիշկների հետ։ Նրա խոսքով՝ դժվար է հուզմունքը զսպել, հատկապես, երբ տեսնում ես, թե ինչպես է դատաբժիշկը վիրավոր ոտքով 24 ժամ օրեր շարունակ Ստեփանակերտում կատարում իր պարտականությունները:

«Ամեն ծառայության, համակարգի մեջ լինում են բացթողումներ, սխալներ հանցանքներ, զանցանքներ, որոնք պետք է գնահատվեն կոնկրետ տվյալ արարքի շրջանակներում»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը հավաստիացրեց, որ իր լիազորությունների շրջանակում հետևելու է գործի ընթացքին։ «Իսկ այն պատգամավորներին, քաղաքական անձանց, որոնք փորձում են բոլորիս համար այս ցավոտ հարցը սարքել շահարկման թեմա, վստահ եմ, որ ամսի 20-ին իրենց գնահատականը կստանան»,- հավելեց նա:

Ալեն Սիմոնյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին