f

Անկախ

«Խոսրովի անտառ» արգելոցում տրվել է էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով


Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի, նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, Կոտայքի նորանշանակ մարզպետ Ահարոն Սահակյանի, CNF-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի նոր ցուցանակի բացումով մեկնարկ է տրվել արգելոցում Էկոտուրիզմի նոր ծրագրի, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների պատշաճ պահպանության կենսաբազմազանության կայուն զարգացումն ապահովելու, արգելավայրի գիտական պոտենցիալի իրացման, ինչպես նաև Հայաստանն էկոզբոսաշրջային երկիր դարձնելու և մեր անկրկնելի բնությունն աշխարհին ներկայացնելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էկոզբոսաշրջության բաղադրիչի ներդրման ծրագիր է մշակել։

Այն ենթադրում է․

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում զբոսաշրջային հատուկ 9 երթուղի։

Ըստ երթուղիների՝ արգելոց մուտքի քվոտավորում, հստակ սահմանափակումների ամրագրում, էկոզբոսաշրջության մատուցվող ծառայությունների փաթեթային առաջարկներ, այդ թվում՝ ոլորտում գործող զբոսաշրջային օպերատորների համար, ովքեր հետաքրքրված են Խոսրովի արգելոց զբոսաշրջիկներ ներգրավելու գործում, էկոկրթական բաղադրիչի զարգացման նպատակով դասընթացների կազմակերպում և անցկացում, բնության հատուկ պահպանվող տարածքների մարքեթինգային բաղադրիչի մշակում՝ տպագրական նյութեր, արգելոցի գիտական պոտենցիալի բացահայտմանը միտված թիրախավորված մեդիաարշավներ, վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառում ՝ EsyPay վճարային տերմինալի միջոցով, հատուկ վերապատրաստում անցած անձնակազմ, արշավների ընթացքում էկո-տեսուչների ուղեկցության ծառայություն։

Բնության հատուկ պահպանվող տարածքներ մարդկանց ապօրինի մուտքը բացառելու և հոսքը կառավարելի դարձնելու նպատակով արգելոցի տարածք մուտքն այսուհետ վճարովի է լինելու։Վճարել հնարավոր է վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառմամբ կամ տերմինալի միջոցով։ Նախքան «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտք գործելը, նախարարի պաշտոնակատարը լրագրողներին է ներկայացրել, թե ինչպես պետք է զբոսաշրջիկը կիրառի վճարումների էլեկտրոնային համակարգը վճարային տերմինալի միջոցով։

«Անհրաժեշտ է տերմինալի վրա սեղմել Շրջակա միջավայրի նախարարության պատուհանը, այնտեղ հայտնված «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատուհանի վրա սեղմելուց հետո ներկայացվում են երթուղիներ, որոնցից պետք է ընտրել, այնուհետև լրացնել անձնական տվյալները՝ սոցիալական քարտի համար, անուն, ազգանուն և կատարել վճարումը։ Տուրօպերատորներն այս երթուղիներով զբոսաշրջիկներին տանելու համար, նախօրոք պետք է մուտքի հայտավորում իրականացնեն նախարարություն, որտեղ կան հստակ սահմանափակումներ։Վճարումները կատարվելու են էլեկտրոնային եղանակով՝ բացառելու մարդածին ցանկացած ազդեցություն, ինչպես նաև ստվերային շրջանառությանը և կոռուպցիոն գործունեությանը հնարավորություն չթողնելու համար։Գումարներն ամբողջությամբ ուղղվելու են գիտական բաղադրիչի զարգացմանը և պետական արգելոցի սեփական կարողությունների հզորացմանը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։

Արգելոցի այցելուների կենտրոնում գիտաշխատողները կստուգեն տոմսի առկայությունը, կծանոթացնեն բուսական և կենդանական աշխարհի հետ, կպարզեն երթուղին, ապա էկոտեսուչի ուղեկցությամբ կսկսվի քայլարշավը։

Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ մարդկային գործոնի ազդեցությունն արգելոցի տարածքում նվազագույնի հասցնելու նպատակով կկիրառվի այցելուների թվի սահմանափակում՝ Շրջակա միջավայրի նախարարության խիստ վերահսկողության ներքո։Տուրօպերատորների ներկայացրած ոչ բոլոր հայտերն են ստանալու մուտքի թույլտվություն, պետք է ըմբռնումով մոտենալ:

«Շուտով այս քաղաքականությունը գործելու է մեր գերատեսչության ենթակայության տակ գտնվող բոլոր ազգային պարկերի, արգելոցների ու դենդրոպարկերի վրա, որտեղ ունենք հատուկ սահմանված ռեժիմ»։

Լրագրողների համար կազմակերպվել է մեդիատուր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի երթուղիներից մեկով՝ Գառնի տեղամասից դեպի Հավուց թառ վանական համալիր։ Արշավն իրականացվել է Ազատ գետի և համանուն կիրճի ձախակողմյան հատվածում։


Շրջակա միջավայրի նախարարություն Ռոմանոս Պետրոսյան

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին