f

Անկախ

Ե՞րբ է վրա հասնելու արթնացումդ ՀՀ հպարտ քաղաքցի. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»


«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվախ է.

«Քեզ՝ ՀՀ հպարտ քաղաքացուդ համար ուրիշ ի՞նչ պիտի անի քո սիրեցյալ վարչապետը, որ էլ տարակարծություն չունենաս, թե իրականում ում հետ գործ ունես։

Ասա՞ց, որ պարտությունը հպարտություն է, ու դու պիտի հպարտանաս այդ պարտությամբ։

Դարձրե՞ց գիտակցություն, որ դավաճանության մեջ պարսավելի ոչինչ չկա։

Մինչև այս պահը թաքցնո՞ւմ է զոհվածների, գերի ընկածների թիվը, պարտակո՞ւմ է պատերազմում նահատակվածների դիերը՝ ծնողներին զրկելով զավակներին հողին հանձնված տեսնելու վերջին մխիթարությունից։

Մինչև հասարակության ահազանգումը լռության մատնե՞լ էր ՀՀ պետական տարածք թշնամու ներխուժումը, զինվորների գերեվարումը։

Անհեթեթորեն բացատրո՞ւմ էր, որ տարվա կեսը ձյունով ծածկված սարերը պահելն անիմաստություն է։

Տարիներ առաջ այդ նա՞ չէր ճղճղացողը, թե օլիգարխները չեն կարող տեղ ունենալ խորհրդարանում, մինչդեռ իր կուսակցությունն առաջիկա ընտրություններին միանգամից երկու օդիոզ ֆիգուրով է ներկայանում։

Խորհրդարանական արտահերթում այդ նա՞ չէր հայտարարողը, որ, այո, փաստաթղթեր կան, որոնք ինքը ստորագրելու է անվերապահորեն՝ այդպես էլ թաքցնելով դրանց բովանդակությունը։

ՀՀ հպարտ քաղաքացի, հետաքրքիր է՝ ե՞րբ է վրա հասնելու արթնացումդ։ Գուցե այն պահի՞ն, երբ քո սիրեցյալը թուրքի առաջ խոնարհաբար բացած կլինի Երևանի դարպասները՝ քեզ թողնելով ընկալումը, որ այսուհետ դու քո տանը տնվոր ես։ Լավագո՛ւյն դեպքում տնվոր ես։

ՀՀ մոլորյա՛լ քաղաքացի, մի՞թե կապիտուլյանտին Սփյուռքի փարիզյան դիմավորումն էլ քեզ հուշում չեղավ, որ քեզ հայրենազրկողի հետ անցնելիք ճանապարհ չունես։ Չե՛ս կարող ունենալ։

Անպատվության դուռը հասցված ՀՀ քաղաքացի, այդ ե՞րբ պիտի հասկանաս, որ քո ազգադավ վարչապետի ու նրա արտասահմանյան տերերի նպատակը Հայաստանի պետականության, Հայ առաքելական եկեղեցու, մշակույթի՝ մեր հոգևոր ինքնության ու արժեքների ոչնչացումն է, որ դու քո զոմբիացվածությամբ իրականում երկրի հիմքերի տակ դրված դինամիտ ես։

ՀՀ հպարտ դինամիտ, որքան էլ քեզ խորթ են հայրենիք, հայ, Հայաստան, հայոց պետականություն ասված հասկացությունները, փորձենք քեզ վրա ներազդել այսկերպ՝ դու գոնե հասկանում ե՞ս, որ Աբովյանի դիահերձարանի հատակին պոլիէթիլենային տոպրակների մեջ ոչ թե ընդամենը մեր զոհվածների մարմինները կամ մասունքներն էին թափթփված, այլ մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվը»:

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին