f

Անկախ

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Բուլղարիայի կառավարության ջանքերի շնորհիվ Գտաշենում հիմնվեց առաջին նախադպրոցական կրթության կենտրոնը


Երևան, 1-ը հունիսի, 2021թԲուլղարիայի կառավարությունը, ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաջողությամբ ամփոփեցին հերթական ծրագիրը․ Գտաշենում նախադպրոցական կրթության նոր կենտրոն հիմնվեց, իսկ Ամասիա խոշորացված համայնքի միակ նախադպրոցական կենտրոնը վերոնորոգվել, վերակահավորվել և նոր վերականգնողական ծառայություններով է համալրվել։
 
«Շնորհիվ Բուլղարիայի կառավարության հետ մեր բազմամյա համագործակցության՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակում է ապահովել կրթական, առողջապահական և վերականգնողական ծառայությունների հասանելիությունը Հայաստանի հեռավոր մարզերում բնակվող երեխաների համար։ Նախադպրոցական կրթության տարիները համընկնում են վաղ մանկության շրջանի միջին տարիների հետ և ամուր հիմք են ստեղծում դպրոցում և ապագայում հաջողության հասնելու համար։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է այս աշխատանքը՝ ավելի շատ հեռավոր մարզեր և ավելի շատ երեխաների հասնելու համար»,- մանկապարտեզի բացման արարողությանն ասաց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Յուրի Օքսամիտնին։
 
Ծրագրի շրջանակում վերապատրաստվել են մանկապարտեզների անձնակազմը՝ զինվելով երեխաների հետ աշխատելու և վերականգնողական ծառայություններ մատուցելու նոր մեթոդոլոգիաներով։ Կենտրոնին նոր դիդակտիկ նյութեր, նոր խաղեր, նոր կահույք և արևային պանելներ են տրամադրվել։ Այս ծրագիրը նախատեսում է նաև առողջապահական, սոցիալական և կրթական ծառայությունների համակարգված և համագործակցային աշխատանք՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող երեխաների վաղ հայտնաբերումը և նրանց ամբողջական ներառումը։ Ինչպես նաև, գործընկերները հանդիպումներ են կազմակերպել համայնքի ծնողների հետ՝ քաջալերելու նրանց իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին նույնպես բերել մանկապարտեզ։
 
«Կառավարությունը բարձր է գնահատում այս մոդելի մշակումն ու ներդրումը։ Կրթության նախարարությունը բարեփոխումների մեծ փաթեթ է նախաձեռնել, որի շրջանակում ամբողջովին նոր խմբագրությամբ է շարադրվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքը՝ ներդնելով նախադպրոցական կրթության իրականացման այլընտրանքային մոդելը։ Այսպիսով հնարավորություն է տրվում մանկապարտեզ չունեցող Հայաստանի փոքր համայնքերին նույնպես մանկապարտեզ ստեղծել՝ ընտրելով հասանելի տարբեր այլընտրանքային մոդելներից մեկը»,- այցի ընթացքում նշեց Արսեն Բաղդասարյանը՝ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետը։
 
Մինչ այս Գտաշենում մանկապարտեզ չկար։ Եվ համայնքի հետ միասին, ՅՈՒՆՍԻԵՖ-ը, վերանորոգելով Գտաշենի դպրոցում առանձնացված հատուկ սենյակը, նախադպրոցական կրթության կենտրոն հիմնեց։ Ծրագրի շրջանակում վերանորոգվել են նաև դպրոցի սանհանգույցները, նոր կրթական նյութեր և խաղեր են տրամադրվել կենտրոնին, և ի վերջո, նոր խաղահրապարակ է կառուցվել։
 
«Այս կենտրոնի հիմնումը մեծ նշանակություն ունի միգրացիայի կանխման համար։ Եթե համայնքում երեխաներին անհրաժեշտ ծառայությունները չեն մատուցվում, ապա ծնողները, հատկապես՝ երիտասարդ ծնողները, ցանկանում են արտագաղթել համայնքից, որպեսզի իրենց երեխաները հետ չմնան։ Լինելով սահմանամերձ համայնք՝ Գտաշենի համար կրկնակի կարևոր է կանխել միգրացիան և ապահովել երեխաների զարգացման համար անհրաժեշտ առաջին քայլը՝ նախադպրոցական կրթությունը», բացման արարողությանն ասաց Ջեմա Հարությունյանը՝ Ամասիա խոշորացված համայնքի համայնքապետը։
 
Ծրագիրն իրակացվել է «Քայլ առ քայլ» հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի հետ համատեղ։

 

նախադպրոցական կրթություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին