f

Անկախ

Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ Տիրան Խաչատրյանը բացահայտումներ է անում


«Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․․․ ի՞նչ ձև արձագանքեմ»։ Այսպիսինն էր ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի արձագանքը Փաշինյանի հայտարարությանը, թե որոշ գեներալներ բուկլետ բաժանող են դարձել։

Yerevan.Today-ի  հետ զրույցում Գեներալ-լեյտենանտը հետաքրքիր բացահայտումներ արեց․ «Նա արտահայտություն է արել՝ «Ես ասել եմ զբաղվել ամրաշինական աշխատանքներով, իրենք չեն զբաղվել», բայց մենք մի քանի անգամ դիմել ենք, որ համապատասխան տեխնիկա տան, գոնե ձյունը բացելու, անձնակազմը դիրքեր հասցնելու համար, չեն տվել։ Գումարներ պետք է ավելացվեր համապատասխան խնդիրներին լուծում տալու համար, ոչ թե չավելացրեցին, այլ կրճատեցին պլանավորածը, տարբեր խնդրահարույց հարցեր ենք ներկայացրել, խոստացել է միջոցներ կգտնի, ոչ մի բան չի արել»։

Խոսելով Փաշինյանի՝ ԶՈւ-ի, գեներալիտետի թիկունքին կանգնած լինելու մասին, Տիրան Խաչատարյանը նշեց․ «Ոչ մի անգամ ոչ մի վայրկյան նա մեր թիկունքում չի եղել։  Այն ամենապրիմիտիվ ապահովման խնդիրները, որ ինքը պետք է կազմակերպեր, չի արել։ Ես անձամբ լինելով ռազմաճակատի հրամանատար, խնդրել եմ, որ եթե համապատասխան հարցերը չեն լուծում, գոնե արգելափակման ջոկատներ դնեն փախչողներին կանգնացնեն, նույնիսկ դա չի կազմակերպել։ Մնացած զենք-զինամթերք, սպառազինություն չեմ ասում, դիվանագիտական ուղիների օգտագործում, համապատասխան աշխատանքներ․․․

Բացի այդ, նույնիսկ հոկտեմբերի 19-ի, 20-ի առաջարկի հետ կապված ստելը, որ հայտարարություն արեց, թե ինքը համաձայն չի եղել այդ անկլավների համար․․․ Ինքը համաձայնագրի տարբերակը, որ ուղարկել է, ես ուշ եմ իմացել, վերջում եմ տեսել, նախարարի հետ եմ այդ հարցը քննարկել։ Ասում եմ՝ անկլավները հրադադարի հետ ի՞նչ կապ ունեն, դա էլ մենք ենք ասել, որ գոնե դա հանի միջից»։

Գեներալի պնդմամբ, ցանկացած տեսակի հրթիռ արձակելու թույլտվություն կարող է տալ միայն գերագույն հրամանատարը։ «Հարց է այնտեղ եղել, որ պետք է հրթիռ արձակվեր ու ռուսների հետ համաձայնեցնելու խնդիր կար, ինքը՝ «ռուսներն ո՞վ են, ես եմ ասողը» և այլն այսպիսի պահվածք է ունեցել»։

Թե վերջնական, ե՞րբ պատերազմի պատության հետ կապված հարցերի պատասխանները կլինեն,  Խաչատրյանը նշեց,  որ իրենք՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, պահանջել են հանձնաժողով ստեղծվի, քննություն անցկացվի, սակայն չի արվել։ «Թող հիմա դատական գործ բացվի, եթե ինքն ասում է՝ սենց է եղել, նենց է եղել, համապատասխան ընթացք տան, մենք էլ տեսնենք՝ ով ինչ է արել, ի՞նչ պետք է աներ և ով ինչ չի արել։ Մեր վերլուծության համար էլ մարդկանց պաշտոնից հանում են, հարց՝ ինչի՞, որովհետև իր բոլոր թերությունները ներկայացրել է։ 2019 թվականին զորավարժություն ենք արել, 62 իրենց վերաբերվող թերություն ենք ներկայացրել, քանիսի՞ն են լուծում տվել, ոչ մեկին ընդհանրապես։ Մի տարվա ընթացքում մի թերություն, մի խնդրահարույց հարցի լուծում չեն տվել։ Մենք ներկայացնում ենք, որ աութսորսը պետք չի, ավելորդ ծախսեր են և այլն, ինքն իր համար դարձրել  է գովաբանման նյութի թեմա, կարծես թե նախկինում զինվորը սոված է եղել։ Տռուսիկ-մայկայով է զբաղվել, այսինքն խելքը էդ ա կտրել ընդամենը»,- ասաց նա։

Տիրան Խաչատրյանը ժխտում է, թե զինվորին, ինչպես Փաշինյանն է ասում, նախկինում որպես սնունդ անասնակեր են տվել, նա վրդովված նշեց․ «Ո՞նց կարող է այդպիսի բան լինել, այդ նույն ճաշարանից օգտվում է նաև սպան, պատասխանատու անձինք, նույն կերկարուրն ուտում ենք մենք, անասնակե՞ր էինք ուտում, նոր տալիս զինվորին, ո՞նց կարող է։ Եթե անասնակեր է եղել, ուրեմն բոլոր հրամանատարական կազմը անասուններ են հա՞, եղել։ Փաշինյանի պատկերացմամբ այդպես է, որովհետև ինքն անասուն է»։

 

Տիրան Խաչատրյան Նիկոլ Փաշինյան

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին