f

Անկախ

Խաչատրյանի անվան մրցույթի պատվավոր հյուրերից է Էլիեթ և Հերբերտ ֆոն Կարայան ինստիտուտի ղեկավարը


Հունիսի 6-ին մեկնարկելիք Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի պատվավոր հյուրերից է լինելու Էլիեթ և Հերբերտ ֆոն Կարայան ինստիտուտի կառավարման տնօրեն Մաթիաս Ռոյդերը։ Վերջինս հետաքրքրված է Հայաստանում տեղի ունեցող երաժշտական այս խոշորամասշտաբ իրադարձությամբ։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ աշխարհահռչակ դիրիժոր Հերբերտ ֆոն Կարայանի և նրա կնոջ անունը կրող ինստիտուտի առաքելությունն է զարգացնել, տարածել դասական երաժշտությունը։ Ինստիտուտն իրականացնում է նաև մի շարք նորարարական ծրագրեր։ Կարայան ինստիտուտի նպատակներից մեկը երաժշտական տեխնոլոգիայի ոլորտում նորարարական նախաձեռնությունների ներկայացումն ու աջակցությունն է:

Խաչատրյանի անվան մրցույթի կազմակերպիչ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը նշում է, որ խոշորագույն այս երաժշտական հաստատության հետաքրքրությունը հայաստանյան մրցույթի նկատմամբ մեծ պատիվ է և վկայում է աշխարհում խաչատրյանական մրցույթի բարձր հեղինակության մասին։ Մարտին Թովմասյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, որոնք 17 տարիների ընթացքում աջակցել են հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող մրցույթի կայացմանն ու զարգացմանը, մասնավորապես, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Նաև նրանց օգնությամբ է, որ Խաչատրյանի անվան մրցույթն այսօր մեծ ճանաչում և հեղինակություն է վայելում համաշխարհային երաժշտական ասպարեզում։

Հիշեցնենք, որ այս տարի Խաչատրյանի անվան մրցույթը կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ։ Մասնակցելու են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող դիրիժորներ։ Մրցույթի հաղթողի համար պայքարը լինելու է թեժ, քանի որ մասնակցության հայտ են ներկայացրել արդեն կայացած և մեծ փորձ ունեցող երիտասարդ դիրիժորներ։

Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթ

Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Ավելին
Ավելին