f

Անկախ

Չփորձե՛ք խաղալ ծնողների էմոցիաների հետ


Չէի խոսի այս մասին, եթե արդեն որերորդ մարդն ինձ չասեր, որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ընտրական այս շրջանում մտնում են ռազմագերիների եւ անհետ կորած մեր զինվորների ընտանիք եւ իմ անունից հույս են տալիս ընտանիքներին, անհետ կորած զինվորների ծնողներին ստում են, ասելով, թե ճշտված է, որ իրենց որդին գերեվարված է եւ Նաիրա Զոհրաբյանը, օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները, խոստացել է վերադարձնել ձեր որդուն։

Սա անբարոյականություն է։

Մի քանի քվե ավել պոկելու համար օգտագործել իմ անունն ու խաբել ամեն օր իր որդու վերադարձին սպասող ծնողին՝ սա քաղաքական ջեբկիրություն է։

Կրկնում եմ՝ որեւէ քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավին չեմ մասնակցում եւ այս ընթացքում իմ խնդիրն է լինելու իմ գործընկերների հետ վերահսկել ընտրությունների ընթացքը։

Եւ անգամ այն դեպքում, երբ ռազմագերիների ու անհետ կորածների ծնողներն ինձ ասել են, որ պատրաստ են քաղաքական աջակցություն ցուցաբերել ինձ՝ կատեգորիկ մերժել եմ, որովհետեւ խաղալ ծնողների սպասումների եւ հույզերի հետ՝ անբարո է։ Մեզանից յուրաքանչյուրը, եթե ունի որեւէ, անգամ նվազագույն հնարավորություն զբաղվելու եւ ինչ-որ տեղեկություն իմանալու ռազմագերիների եւ անհետ կորածների մասով, պիտի անի։ Դա այն նվազագույնն է, ինչը մենք պարտավոր ենք անել ու էստեղ քաղաքական բոնուսներ փնտրելն ու ծնողների ցավի վրա քվե պոկելը պարզ խուլիգանություն է։

«Իրավական ուղի» կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը եւս ինձ տեղեկացրեց, որ որոշ մարզերում մտնում են մարդկանց տներ եւ իմ անունից կեղծ խոստումներ տալիս ծնողներին։

Հարգելի՛ ծնողներ, ես ձեզանից շատերի հետ ամենօրյա կապի մեջ եմ, մենք ձեզ հետ միասին ամեն օր քննարկում ենք հնարավոր բոլոր իրավական ուղիները գերության մեջ գտնվող ձեր որդիներին վերադարձնելու եւ անհետ կորածների մասին տեղեկատվություն իմանալու համար։ Իմ յուրաքանչյուր քայլի եւ կատարած աշխատանքի մասին ես ամեն օր ձեզ տեղեկացնում եմ եւ շարունակելու ենք միասին աշխատել՝ մինչեւ վերջին ռազմագերին չգա տուն։

Իսկ մնացյալը քաղաքական դիակապտություն է:

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում հայ գերիներ

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին