f

Անկախ

Մարդկանց պարբերաբար նույն թմրադեղը ներարկելով` նա երկարաձգում է քաղաքական իր կյանքը, բայց ակներև է, որ վարկանիշի լուրջ անկում կա


Հայաստանում քաղաքական գործընթացների տրամաբանությունն ամբողջությամբ այլ ուղղությամբ է զարգանում։

Հանրային կապերի փոխարեն, որը ենթադրում է երկարատև հարաբերություններ և գրագետ հաղորդակցություն, քաղաքական ուժերը նախընտրում են կեղտոտ տեխնոլոգիաների օգտագործումը։

Չնայած դեռ ընտրարշավը պաշտոնապես չի մեկնարկել, բայց բոլոր քաղաքական ուժերն արդեն ինչ որ կերպ ներկայանում են հասարակությանը։ Հետաքրքիրն այն է, որ իշխանական քաղաքական ուժի քարոզարշավն էլի իր ուսերին է վերցրել Նիկոլ Փաշինյանը, որովհետև իր թիմից որևէ մեկը չկարողացավ իրեն դիրքավորել որպես քաղաքական լիդեր, մեծ մասը փորձեց պատճենել լիդերի վարքագծայի մոտեցումները, ինչն ավելի բացասական երանգավորում փոխանցեց տվյալ գործչին։ Հասարակությանը մոլորեցնելու, մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ կիրառելու վարպետությունն էլ ավելի հմտորեն կիրառող վարչապետի պաշտոնակատարը վարչական բոլոր լծակներն օգտագործում է քարոզարշավն իրականացնելու համար։ Հատկանշական է այն հանգամանքը, որ մարզերում ոչ իրենց ցանկությամբ ուսուցիչներն ու համայնքային ծառայողները մասնակցում են հրապարակային հանդիպումներին, մայրաքաղաքից և մարզերից մեկնում է հատուկ շարասյուն, սրան գումարվում են ոստիկանների մեծաքանակ ներկայություն և մի քանի համակիրներ ու քաղաքական ներկայացումն արդեն պատրաստ է. անպայման կգտնվի մեկը, որ ցավը կտանի, կմոտենա կգրկի, կլուսանկարվի, հռոտորական հարցադրմանը կպատասխանի դրական բացականչությամբ և արար առաջինը կավարտվի։ Հանրային հեռուստաընկերությունն ու Ազատությունը կփորձեն խիտ տեսարաններ արձանագրել, չնայած ֆեյսբուքյան ուղիղ եթերում կարձանագրենք այլ պատկեր. վերջ, քարոզչությունն իրականացվեց։ Չնայած ցուցադրական էֆեկտների բազմազանություն չի նկատվում, բայց իշխանական ուժի լիդերն էլի խոսքում կիրառում է քաղաքական գործչին ոչ հարիր բառամթերք, թույլ է տալիս էթիկական և վարքագծային սխալներ, երևում է անկազմակերպվածություն, խոսքում անթույլատրելի ատելության չափաբաժին։

Մարդկանց պարբերաբար նույն թմրադեղը ներարկելով` նա երկարաձգում է քաղաքական իր կյանքը, բայց ակներև է, որ վարկանիշի լուրջ անկում կա, իսկ այս օրերին գոնե պետք է պահպանել այն ինչ մնացել է։ Այդ պատճառով գնալով ավելի ագրեսիվ մանիպուլյացիոն հնարքներ կկիրառվեն։

Աստղիկ Ավետիսյան ՖԲ Գրառում արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին