Լոնդոնի «Չելսին» դարձավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի հաղթող: Եզրափակիչ խաղում Տուխելի թիմը նվազագույն հաշվով(1:0) առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: Հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց Կայ Հավերցը:
«Չելսի»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
Առաջին անգամ «ազնվականներն» այս մրցաշարում հաղթել էին 2011/12 մրցաշրջանում: