f

Անկախ

«Պատերազմի սկզբի օրերից Աննա Հակոբյանը Արցախում էր՝ բավականին շքեղ տեսքով, ժպիտը դեմքին». Մետաքսե Հակոբյանը մանրամասներ է ներկայացնում


«Վերջին շրջանում սկսվել են որոնողական աշխատանքները, և կան օրեր, որ հայտնաբերվում են 3-4 աճյուն կամ մասունք, և շարունակվում են հուղարկավորությունները: Երևի սա նաև մարդկանց սթափեցնելու միջոց է, որ մարդիկ, պատերազմը չի ավարտվել, քանի դեռ մենք զոհեր ենք հուղարկավորում, ունենք անհետ կորածներ, գերիներ, դա նշանակում է, որ պատերազմը չի ավարտվել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

 

Նա նշեց, որ Ալիևի շարունակական այցերը Արցախի բռնազավթված հատվածներ, առաջինը սարսափ են առաջացնում Արցախի բնակչության մոտ. «Սարսափ, ստորացում, նվաստացում։ Սարսափ, որովհետև մեր հայրենիքով անցնում է թշնամին, անցնում է՝ առանց խնդիր ունենալու, անցնում է հպարտ: Ստորացում, որովհետև 30 տարի հաղթած, հպարտ ման էինք գալիս, Արցախ գաղափարի կրողներն էինք, վերադարձրել էինք մեր հայրենիքը: Այսօր, երբ մտնում ենք մեր «Եղբայրական գերեզմանը», «Եռաբլուր», սկսում ենք նորից կարդալ 90-ականների գերեզմանների վրա գրվածները, այսինքն՝ այնպիսի տպավորություն է, որ իրենք նորից են զոհվել: Ազգը ինչ գաղափարի շուրջ համախմբված էր, այլևս չկա այդ գաղափարը»:

Պատգամավորի խոսքով՝ միֆ կար, թե Հայաստանն է պահում Արցախը, և եթե Արցախը տան, մարդիկ դրանով կհարստանան, Հայաստանում ավելի լավ կապրեն, խաղաղ կլինեն.

«Խուսափում էին, որ իրենց զավակը ծառայի Արցախում՝ մտածելով, որ Արցախում խաղաղ չէ, ընդհուպ՝ ասում էին, թե լավ չեն կերակրում, սնունդը լավը չէ: Կային մարդիկ, որոնք հստակ ասում էին՝ մեզ պետք չէ Արցախը, նրանք գործակալներ էին՝ Թուրքիայի, Արևմուտքի, տարբեր: Փաստվեց, որ Արցախն էր ավելի շատ Հայաստանի անվտանգության երաշխավորը, որովհետև այսօր Քաշաթաղն ու Քարվաճառը օկուպացված են թշնամու կողմից, և հենց այդ կողմերից վտանգված է Հայաստանը, և հենց այդ կողմերից թշնամին ուղղակի քայլել է, կիլոմետրերով առաջ է եկել, և կատարվել է ամենասարսափելին՝ սպանել է մեր հայրենակցին, գերեվարել է մեր հայրենակիցներին՝ սուվերեն երկրի տարածքում, իսկ իշխանություններն աղաղակում են, դիմում են աշխարհին, բայց անձամբ ոչինչ չեն անում»:

Ըստ նրա՝ միջազգային դիտորդներ հրավիրելով և Ադրբեջանի սահմանները ճանաչելով՝ Փաշինյանը փորձում է փակել Արցախի հարցը. «3 տարի առաջ, երբ ծնվեց Նիկոլ Փաշինյան «փրկիչ»՝ հայ ազգի համար, ցավոք, քչերս գիտակցեցինք, որ եկել է կործանիչը: Եկել է ոչ միայն Արցախի կործանիչը, այլ, ընդհանրապես, հայի՝ հայ տեսակի, պետականության: Եվ ընդհանրապես, եկել է մարդ, որը օգնելու է կատարել թուրքի բաղձալի երազանքը՝ 1915թ. շարունակությունը:

Տեսեք, Մայիսի 28-ի պաշտոնական միջոցառումներին առաջին անգամ Արցախից չկար պատվիրակություն, հրավիրված չէին:

Նիկոլ Փաշինյանը երբեք պատահական բաներ չի անում, և ես չեմ կիսում այդ մարդկանց խոսքերը կամ կոչերը, ովքեր ասում են, որ նա ադեկվատ չէ, հոգեկան խանգարումներ ունի: Ըստ իս՝ ինքը գիտակցված կատարում է յուրաքանչյուր քայլ, նույնիսկ, երբ ինքը փորձում է ցույց տալ, որ ադեկվատ չէ, դա ևս կատարվում է գիտակցված: Ինչքան էլ մեզ համար անընդունելի են Արցախի իշխանությունները, միևնույն է՝ երեկվա նրանց չհրավիրվելը փաստում էր, որ Փաշինյանը առաջինը՝ թշնամուն, երկրորդը՝ աշխարհին ցույց տվեց, որ չի ընդունում Արցախի սուբյեկտայնությունը: Եվ միանշանակ, այն փաստաթուղթը, որի մասին խոսվում է, դրանով Փաշինյանը ճանաչելու է Ադրբեջանի ամբողջականությունը: Եթե ճանաչի Ադրբեջանի ամբողջականությունը, դրանով կփակի Արցախի հարցը:

Եվ, եթե վերջերս նկատում եք թշնամի կողմի հայտարարությունները, մասնավորապես՝ Ալիևի, այնտեղ ինքը նշում է 3 փաստաթղթի մասին, որից 2-ը եթե մինչև ընտրությունները ստորագրում են ներկայիս իշխանությունները, ապա երրորդը, անկախ եկող իշխանություններից, իրենք ուղղակի չստորագրելու տարբերակ չեն ունենալու: Պետք է ուղղակի գիտակցել՝ ինչ սարսափելի փաստաթղթերի մասին է խոսքը, որ նույնիսկ այն իշխանությունները, ովքեր կգան և կլինեն ազգանպաստ իշխանություններ, հային իրականում փրկողը, իրենք չստորագրելու տարբերակ չեն ունենա»:

Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ Արցախում բոլորը շունչները պահած սպասում են Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին. «Ես երբ ասեմ՝ արցախցի, դուք հանեք իշխանական մասը և այն փոքր հատվածին, ովքեր օգտվում են իշխանության կերակրամանից, իրենք շատ քիչ են, չեն էլ երևում, և պատկերացրեք, որ բոլորը անհամբեր սպասում են, որ այստեղ կփոխվեն իշխանությունները, որովհետև հասկանում են, որ հայի ճակատագիրը կախված է եկող իշխանություններից:

Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ կա ատելություն՝ հատկապես վարչապետի և իր տիկնոջ հանդեպ, դա աննկարագրելի է: Ես նման բան երբևէ չեմ տեսել, որովհետև արցախցին իր բնույթով տարբերվող է, երբևէ ատելու ունակ չի եղել, բացի թշնամուց, իսկ այսօր կա ատելություն՝ իշխանական թևի հանդեպ, մասնավորապես՝ վարչապետի և նրա տիկնոջ, տանել չեն կարողանում նաև Արցախի իշխանություններին: Երբեմն այստեղից վիրավորական արտահայտություններ են հնչում, որ Արցախում շատերի երազանքը միգուցե կատարվել է, հիմա ադրբեջանցիների հետ կապրեն համատեղ, այդ բաներին շատերը ուղղակի ատամները սեղմած՝ դիմանում են: Մենք դիմանում ենք, որ ադրբեջանցուն կես մետրից ենք տեսնում, որովհետև լիահույս ենք, որ մեր ազգը գիտակցության այն մակարդակին է հասել, որ ընտրություններին կկատարի գիտակցված ընտրություն՝ հասկանալով, որ եթե 1 տարի առաջ արցախցին սխալ ընտրություն կատարեց, գոնե այստեղ տեսնելով՝ ինչ կատարվեց Արցախում դրանից հետո, ճիշտ ընտրություն կկատարեն»:

Նա հիշեց, թե ինչպես է պատերազմի առաջին օրերին հանդիպել Աննա Հակոբյանին. «Պատերազմի սկզբի օրերից Աննա Հակոբյանը Արցախում էր՝  բավականին շքեղ տեսքով, ժպիտը դեմքին: Հանդիպեց Արցախում կին պատգամավորների հետ, երբ մենք նաև հայտարարել էինք, որ Արցախում չկա ընդդիմություն և իշխանություն: Երբ հանդիպեցինք Աննա Հակոբյանին, շատ տարօրինակ պահվածք էր նրա կողմից, սկսեց տարօրինակ բաներ ասել:

Նկարահանումներ կատարվեցին, բայց որևէ կերպ դա եթեր չհեռարձակվեց, որովհետև երևի հասկացան, որ նրա արած հայտարարությունները վտանգավոր են: Նախ՝ փորձեց հուզական ֆոն ստեղծել, որը որևէ զգացմունք մեր մոտ չառաջացրեց, ասում էր, որ իր տղան առավոտյան արթնացել է և ասել՝ մամ, պապ, ես գնում եմ հայրենիքը փրկելու, և ինքը ասել է, որ ինչքան էլ ինքը պաշտում է իր որդուն, բայց իր համար առավել թանկ է հայրենիքը, և օրհնում է իր որդու ճանապարհը՝ դեպի հայրենիքի փրկություն: Դրանից հետո Աշոտիկը Ֆեյսբուքում պատերազմում էր: Դրանից հետո ինքը մի քանի ապաստարաններ է այցելել, նրան սկզբի օրերին մարդիկ լավ էին ընդունում, հետո սկսեցին վատ ընդունել, եղել է նաև զինվորական հոսպիտալում, որտեղից Աննա Հակոբյանին ուղղակի քշել են»

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Մետաքսյա Հակոբյան Արցախ հարցազրույց Նիկոլ Փաշինյան Աննա Հակոբյան Տեսանյութ

Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
Ավելին
Ավելին