f

Անկախ

Արա Այվազյանի հրաժարականի հետ կապված ճիշտ չէր լինի լուռ մնալը. Աշոտ Ղուլյան


Արտգործնախարար Արա Այվազյանի հրաժարականի հետ կապված ճիշտ չէր լինի լուռ մնալը, թեկուզև վերջին 15-20 օրերին որևէ բան ասելու կամ գրելու ցանկություն չկա: Խոսքը, միտքը լրիվ արժեզրկել են. կարծես խոսողների պակաս չկա, բայց այս աղմուկի մեջ ոչ մի ռացիոնալ լուծում, օրեցօր վատթարացող ու անհասկանալի վիճակում ենք հայտնվում, գահավիժում ենք, մեր աչքի առաջ հիմքից քանդվում են պետականության հենասյուները:

Հենց այս տեսանկյունից եմ ուզում անդրադառնալ երեկ ուշ երեկոյան տարածված հրաժարականի լուրին. խորը ափսոսանք, բայց դրա հետ մեկտեղ՝ մարդկային պարզ շնորհակալության զգացմունք: Ենթադրում եմ, որ շատերի համար Արա Այվազյանի նշանակումն էլ անսպասելի որոշումների շարքից էր: Նման պայմաններում համաձայնություն տալն արդեն անձնազոհության գնալու պատրաստակամության նշան էր: Ովքեր ճանաչում են Արա Այվազյանին, պետք է նույնը պնդեն, որ նրա համաձայնության միակ բացատրությունը ՀՀ արտգործնախարարության համակարգը (երեսուն տարիներ ի վեր քար առ քար շարված) քանդելուց փրկելն էր:

Վստահ եմ, որ նա ամեն ինչ արել է վտանգավոր քայլերը կանխելու կամ գոնե դրանք հետաձգելու համար: Մնում է միայն պատկերացնել, թե ՛՛դանակը ինքան էր ոսկորին հասել՛՛, որ նա ընդունել է հեռանալու որոշումը: Ներքին խոհանոցին ծանոթները կարող են միայն պատկերացնել, թե ինչպիսի բարդ ու ծանր ժամանակահատվածում է նա ստանձնել երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը և ինչպիսի դժվարին պայմաններում է ստիպված եղել պաշտպանել ազգային շահերը և պրոֆեսիոնալ դիվանագետին հատուկ սկզբունքայնությունը: Եվ այս ամենը՝ հակասական, հաճախ ավանտյուրային, միջազգային գործընկերներին անհասկանալի արտաքին քաղաքական ուղեգծի պայմաններում, որին ընդունակ են մայր հայրենիքի օրվա իշխանությունները:

Անընդունելի է, երբ ազգի ու պետության ճակատագրի հետ կապված հարցերը լուծվում են ծնկի վրա ստորագրված որոշմամբ, ոտքի վրա ընդունած վճիռներով: Պետական կառավարումն ավելի լուրջ պատրաստվածություն է պահանջում, դրա համար էլ այն չի վստահվում միայն քաղաքական գործիչներին:

Բանակի և մյուս ռազմական կառույցների վճռական ու կամային հատկանիշներով օժտված հրամանատարական կազմը, պրոֆեսիոնալ դիվանագիտական անձնակազմը, տնտեսության, կրթության, առողջապահության ոլորտների հմուտ կառավարիչները պետք է չհիասթափվեն երկրի բարձրագույն քաղաքական իշխանություններից:

Պարոն նախարար, Դուք երկրի վարկանիշը, դիվանագիտական ծառայության ղեկավարի նշաձողը պահել եք արժանապատվորեն: Ընդունեք հարգանքներիս հավաստիքը:

Արա Այվազյան Աշոտ Ղուլյան ՖԲ Գրառում

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին