Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս պահին Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրավիճակը հանգիստ է:
Ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ օդ են կրակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային գոտում: Այս մասին Անկախին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան։ Աղբյուրը հայտնել է նաև, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, այդ թվում՝ Սև լճի տարածքում։