ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը այս տարի ավելի հազվադեպ է հայտնվում հանրային միջոցառումներին, ինչը կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսային վարակի հետ կապված վախերով: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը ՝ վկայակոչելով միջկորեական հարաբերությունները համակարգող միավորման նախարարության ներկայացուցչին։ Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին պաշտոնյան ասել է Սեուլում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Բացառություն են կազմում միայն խոշոր քաղաքական իրադարձությունները, ինչպիսիք են կուսակցության համագումարը», - ընդգծել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ Կիմ Չեն Ընին վերջին անգամ տեսել են մայիսի 7-ին Փհենյանում կայացած համերգին:
Անցյալ տարվա մայիսին Հարավային Կորեայի հետախուզությունը հերքել էր տեղեկությունն այն մասին, որ ԿԺԴՀ ղեկավարը սրտի վիրահատության է ենթարկվել: Ընդ որում՝ հաստատվեց, որ 2020 թվականին Հյուսիսային Կորեայի առաջնորդը հասարակության մեջ հայտնվեցլ է ընդամենը 17 անգամ, մինչդեռ սովորաբար ներկայությունների թիվը հասնում է 50-ի:
Ըստ հետախուզության, դա կարող է պայմանավորված լինել կորոնավիրուսային համաճարակով: