f

Անկախ

Ընտրություններից առաջ, թե հետո, միևնույն է, բռնություններ լինելու են, արյունով կամ անարյուն լինելու են։ Պետության սանձերը պետք է քաշվեն։


Ամիսներ առաջ ես անկեղծորեն համոզված էի, որ Գլխավոր շտաբը պետք է տանկեր ու զորքեր մտցնի Երևան։ Բայց հիասթափությունը մեծ էր, երբ պարզվեց, որ Հայաստանի գեներալները չափազանց փափկասուն են ու քնքուշ։

Իհարկե այս մոտեցման քննադատները առաջնային են դարձնում Սահմանադրական կարգի պահպանման անհրաժեշտությունը։ Բայց ի՞նչ Սահմանադրություն, երբ պետությունը փաստացի չի գործում, պետական ինստիտուտները կազմաքանդված են և տիրապետող է անիշխանությունը։

Իրականում ես փորձում էի շատ ավելի բարդ գործառույթ վերագրել ԳՇ-ին, որն է՝ Հանրապետության պահպանությունը։ Մոտավորապես այն նույն առաքելությունը, ինչ ունեն զինվորականները Քեմալական Թուրքիայում և Նասերյան Եգիպտոսում։

Բայց ինչպես պարզվեց սա անհիմն ու չհաշվարկված մոտեցում էր, քանի որ մեր երկրում հարցեր լուծելու վճռականություն չկա։ Խնդիրը շատ պարզ է․ օրվա իշխանությունը ձեռքից բաց է թողել պետության սանձերը, ինչի հետևանքով վիրավոր ու արնաքամ պետությունը սլանում է անհայտ ուղղությամբ։

Մի անգամ գյուղերից մեկում աչքիս առաջ կով էին մորթում։ Զարմանալին այն է, որ գլուխը կտրելուց հետո կովի մարմինը շարունակում էր գործել, նույնիսկ փախչելու փորձ արեց։ Հայաստանը հենց այս իրավիճակում է հայտնվել։

Անիշխանությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հրաժարվել պատրանքներից ու գիտակցել , որ սա այլևս առաջվա Հայաստանը չէ։ Պետք է հասկանալ, որ սահմանային այս իրավիճակի առաջնային պատճառը Երևանում իշխանության բացակայությունն է։

Իսկ իշխանության թափուր հաստիքը զբաղեցնելու համար բռնություն է անհրաժեշտ։ Պարտադիր չի արյուն թափել, ընդամենը պետության վերականգնման համար անհրաժեշտ է, որ հյուսիսից մինչև Մեղրի բոլոր համայնքները զգան կառավարության ծանր, զորեղ ու ճնշող ներկայությունը։

Պերիֆերիան և սահմանները ոչինչ են առանց քաղաքական կենտրոնի, քանի որ դրանք սնվում և ազդակներ են ստանում մայրաքաղաղաքից։

Ընտրություններից առաջ, թե հետո, միևնույն է, բռնություններ լինելու են, արյունով կամ անարյուն լինելու են։ Պետության սանձերը պետք է քաշվեն։

Կարպիս Փաշոյան ՖԲ Գրառում ՀՀ ԶՈՒ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին