Մեր կողմից իրականացվում են բոլոր քայլերը՝ իրավիճակը շտկելու համար։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
«Ամեն ինչ իրականացվում է, որ չկրկնվեն նման դեպքեր, որ գերեվարված մեր զինծառայողները վերադառնան»,–նշեց Սարգսյանը։
Վերջինս հորդորեց հետևել միայն պաշտոնական հաղորդագրությանը․ «Իմ և ձեր գործողությունները պետք է լինեն սինխրոն՝ հետևել պաշտոնական հաղորդագրություններին»։