f

Անկախ

Եթե մենք մեր սահմանը զիջենք, դա Ադրբեջանին ավելի է ոգևորելու. Նիկոլ Փաշինյանը՝ Կութի բնակիչներին


Պարզ է, որ իրավիճակը շատ նյարդային ու հուզական է, բայց մենք պետք է սթափ ու հավասարակշիռ լինենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 27–ին,  Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ այցելության ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Տեղեկությունների մեջ կարողացեք թացը չորից տարբերել, հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, որ Կառավարությունը ինչ–որ մութ գործարքների մեջ է, ինչ–որ դավադրությունների մեջ է։  Այդպիսի բան  լինել չի կարող։ Ստեղծված իրավիճակում հաստատակամությունը չկորցնենք։ Մենք էմոցիոնալ քայլեր չպետք է անենք»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է հասկանալ ու վերլուծել տեղի ունեցածը։

«Մեզնից ուզում են խլել մեր ինքնիշխանությունը, մեր պետությունը, հայրենիքը։  Ժողովուրդ ջան, Ղարաբաղի հարցը մինչեւ 2020թ.–ի սեպտեմբերի 27–ը ինչի՞ չի կարգավորվել, որովհետեւ ցանկացած կոմպրոմիս, որին համաձայնվել է  Հայաստանը, Ադրբեջանն այդ պահից սկսած չի համաձայնել, փորձել է ավելի մեծ զիջումներ կորզել։ Այսօր հստակ է, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ պետական սահմանը, այստեղ զիջման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ եթե մեր սահմանը զիջենք, դա նրանց ավելի է ոգեւորելու։ Սա մեր սուվերեն տարածքն է եւ Ադրբեջանի ԶՈՒ–ն պետք է դուրս գա, այստեղ մեր հաստատակամությունը պետք է հստակ երեւա, բայց մյուս կողմից մենք չպետք է թույլ տանք, որ իրադրությունը վերահսկողությունից դուրս գա եւ այսօր դիվանագիտական եղանակով այս օրակարգը պետք է առաջ մղենք եւ միջազգային պահանջ ձեւավորենք»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել եւ գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՊՆ-ից հայտնել էին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարություն Գեղարքունիքի մարզ Նիկոլ Փաշինյան կութ գյուղ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին