Շատ լարված իրավիճակ է հիմա Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում, ունենք գերեվարված տղաներ, կրակոցներ նույնպես կան, բայց շատ ինտենսիվ չեն։ Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Գերեվարվածները պայմանագրային զինծառայողներ են։ Ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները մեր տղաներին հետ բերելու նպատակով»,– ասաց նա։
Հարցին՝ բնակչության շրջանում արդյոք կա լարվածություն, վախ, Հակոբ Ավետյանը պատասխանեց, որ մայիսի 12-ից հետո մշտապես վախ և անհանգստություն կա։
«Այս պահին իրավիճակը նույնն է, նոր բան դեռևս չկա»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Շատ լարված իրավիճակ է հիմա Կութում, կրակոցներ կան, բայց ոչ ինտենսիվ․ Գեղամասարի համայնքապետ. Tert․am
Կարդացեք նաև
- Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
- Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
- ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.