f

Անկախ

Այս իշխանությունը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը. Ես սարսափում եմ մտածել ձեզ հետ ապագան. Նաիրա Զոհրաբյան


Հայկական զինված ուժերի պահպանության տարածքում ադրբեջանցիները մտնում, առևանգում և գերեվարում են հայ զինծառայողներին. ՊՆ-ն հաստատել է, այլապես մենք չէինք հավատա, որ կարող են մտնել ՀՀ ԶՈՒ պահպանության տարածք, առևանգել, գետնին պառկեցնել 6 զինվորի և առևանգել. Սա այլևս աղետ է, անթույլատրելի է: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ադրբեջաբնցիները մայիսի 12-ից հատել են ՀՀ պետական սահմանը, սպանել են զինվոր, ամեն օր տուրուդմփոցներ, հիմա էլ մտել են մտել են պահպանության տարածք ու գերեվարել են: Սա կանգնեցնել է պետք: ՊՆ-ի ամենօրյա ռեժիմով հայտարարությունները, որ կոչ ենք անում Ադրբեջանի զինուժին վերադառնալ, այլապես, այլապես, այլապես… Այլապեսը մենք չենք տեսնում: Սա մեկ բանի վկայությունն է, որ այս իշխանություևնը եկավ դագաղներով, հանձնեց Արցախը, հիմա այս իշխանության ներկան Հայաստանի սուվերեն տարածքի վտանգն է, հետո ասում եք՝ կա ապագա: Ես սարսափում եմ  մտածել ձեզ հետ ապագան»,-ասաց նա:

Սրան արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ ասելով. «Հարգելի տիկին Զոհրաբյան, ես խնդրում եմ, որ ատելության խոսք չտարածեք, հատկապես ՀՀ ԱԺ-ից: Դա հարիր չէ ձեր կարգավիճակին թե որպես պատգամավոր, թե որպես այն հանձնաժողովի նախկին նախագահ, որին ներկայացնում էիք  դուք եւ որի անդամ եք այսօր դուք»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

ՀՀ պաշտպանության նախարարություն Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին